Սթեյբլքոյնների ստեյքինգ. ինչպե՞ս կրիպտոբորսաները կարող են մրցել ավանդական բանկերի հետ

21.06.2022 10:30
Սթեյբլքոյնների ստեյքինգ. ինչպե՞ս կրիպտոբորսաները կարող են մրցել ավանդական բանկերի հետ

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի./ԱՌԿԱ/. Տասնամյակից էլ քիչ ժամանակահատվածում կրիպտոբորսաները սրընթաց կերպով անցան այն ճանապարհը, որը սովորական բորսաներն անցել են տասնամյակներ և նույնիսկ ավել: Այսօր Bybit-ը և այլ հարթակներ իրենց հաճախորդներին ներկայացնում են ներդրումների և կրիպտոակտիվներով գումար վաստակելու այլ մեխանիզմների լայն հասանելիությունը և դարձել են ավանդական բորսաների իսկական մրցակիցներ՝ հատկապես հաշվի առնելով այն, որ սովորական քաղաքացիների համար ավանդական բորսաները դժվար հասանելի են:

Սակայն պրակտիկան ցույց է տալիս, որ կրիպտոբորսաները մտադիր չեն տեղում կանգնել և մշտապես ընդլայնում են իրենց հաճախորդներին ներկայացվող առաջարկները: Մասնավորապես, նմանատիպ գործիքներից է կրիպտոարժույթի ստեյքինգը: Ստեյքինգը կրիպտոարժույթների մայնինգի այլընտրանքն է և աշխատում է Proof of Stake (PoS) ալգորիթմը կիրառող ցանցերում: Բազմաթիվ խոշոր կրիպտոնախագծեր, օրինակ՝ Cardano-ն, Tezos-ը, Solana-ն, TRON-ն օգտագործում են PoS ալգորիթմը: Ավելին, այդ ալգորիթմին է պատրաստվում անցնել կապիտալիզացիայի մակարդակով աշխարհում երկրորդ կրիպտոարժույթը՝ Ethereum-ը:

Ստեյքինգի էությունն այն է, որ օգտատերերը մետաղադրամները պահում են PoS ալգորիթմում և ապահովում են բլոկչեյնի աշխատունակությունը՝ ստանալով պարգևատրում դրա դիմաց: Այդկերպ ստեյքինգը թույլ է տալիս Bybit-ի օգտատերերին ստանալ պասիվ եկամուտ ընտրված կրիպտոարժույթով, եթե վերջինս աշխատում է PoS ալգորիթմով: Ստացվում է, որ իր տրամաբանությամբ ստեյքինգն ավանդական բանկային ավանդների կրիպտոայլընտրանքն է և թույլ է տաիս ավելացնել կապիտալն առանց լուրջ ռիսկերի:

Չնայած, որ այլ կրիպտոներդրումների համեմատ՝ ստեյքինգը նախատեսում է ավելի քիչ ռիսկեր, այդուհանդերձ, կրիպտոարժույթների շուկայում առկա ընդհաանուր բարձր փոփոխականությունը նման մեխանիզմն առաջին հայացքից դարձնում է պակաս գրավիչ, քան բանկային ավանդը: Այո, մեկ ամսում կրիպտոարժույթի բարձր արժեքի դեպքում կարելի է վաստակել շատ ավելի մեծ գումար, քան բանկային ավանդի դեպքում: Իսկ եթե շուկան սկսի անկում ապրե՞լ: Այդ ժամանակ եկամուտները կտրուկ կնվազեն: Դա մի իրավիճակ է, երբ, օրինակ, շատերը խոսում են «արջի շուկայի» ժամանակահատվածի մասին: «Արջի շուկան» պարզ բառերով այս կամ այն ընկերության բաժնետոմսերի փոխարժեքի նվազման երկարատև ժամանակահատվածն է:

Ի՞նչ անել նման դեպքում, չէ՞ որ կրիպտոարժույթների եկամտաբերությունը կարող է օրեցօր նվազել: Նման իրավիճակում Bybit-ն առաջարկում է USDC սթեյբլքոյնի ստեյքինգ: USDC-ն ստեյբլքոյն է՝ բաց կոդով՝ սմարթ-պայմանագրերի հիման վրա, որը փոխկապակցված է ԱՄՆ դոլարի արժեքին 1:1 հարաբերակցությամբ: Ֆիքսված արժեքի շնորհիվ՝ USDC-ին թույլ է տալիս թրեյդերներին անվտանգ զբաղեցնել փոփոխական կրիպոարժույթներով դիրքեր և դուրս գալ դրանցից: Առանձնահատկությունն այն է, որ յուրաքանչյուր USDC-ի հիմքում 1 ԱՄՆ դոլարն է կամ հավասարազոր իրական արժեքով ակտիվ, որը պահվում է ԱՄՆ-ի կողմից կարգավորվող ֆինանսական կազմակերպությունների հաշիվներում:

Այսինքն առաջարկելով սթեյբլքոյնների ստեյքինգ՝ Bybit-ը պաշտպանում է իր հաճախորդներին փոփոխականությունից և արջային թրենդից: Ի դեպ, Bybit-ն ավելացրել է USDC-ի ստեյքինգի տարեկան եկամտաբերության տոկոսադրույքը, որպեսզի հաճախորդները կարողանան ավելացնել հաշվեկշիռը նույնիսկ «արջի շուկայում»: Այժմ USDC-ի ստեյքինգի համար Ճկուն կուտակումների հարթակում օգտատերը կարող է ստանալ 5.5% տարեկան եկամտաբերություն և դրա համար բավարար է ստեյքինգում ավելացնել սկսած 50 USDC-ից: Ստեյքինգից կարելի է ակտիվները հանել ցանկացած պահի:

Այսպիսով, USDC-ի ստեյքինգում Bybit-ի առաջարկն ուղղակիորեն մրցում է բանկերի արժութային ավանդներրի հետ կապված առաջարկների հետ, այն նաև պաշտպանում է շուկայի փոփոխականությունից՝ միաժամանակ ներկայացնելով տոկոսների ավելի ձեռնտու առաջարկներ:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post