28.06.2022 10:30
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի./ԱՌԿԱ/. Հիմա չորս կողմը խոսում են այն մասին, որ կրիպտոարժույթի համար «անորոշ» ժամանակներ են` «արջի շուկա»։
«Կրիպտոարժույթի արջի շուկան» ժամանակահատված է, երբ բիթքոյնի նման խոշորագույն կրիպտոակտիվների արժեքը, նախկին առավելագույն ցուցանիշների համեմատ, նվազում է 20 և ավել տոկոսով և ֆիքսվում այդ մակարդակում վախի և վատատեսության պատճառով։
Որոշ վերլուծաբաններ, որոնք ունեն իրենց տելեգրամ ալիքները, արդեն խոսում են իսկական կրիպտոապոկալիպսիսի մասին, ինչի հետևանքով շուկան անկում կապրի 90 և ավելի տոկոսով։
Շատերի համար «արջի շուկան» վախերով լի ժամանակաշրջան է։ Բայց ինչպես ճիշտ նշում է Bybit–ը, պետք է հիշել, որ նվազող միտումն ամբողջովին բնական շուկայական ցիկլ է տարվա 4 եղանակների նման։
Չնայած դրան, շատերը խուճապի են մատնվում և սկսում են արագորեն վաճառել նույնիսկ այն ակտիվները, որոնք ձեռք են բերվել ամենաբարձր գնով։ Եվ դա արվում է` միաժամանակ գիտակցելով, որ բացասական ուղղությունը վաղ թե ուշ կփոխվի, և կրկին կսկսվի արագ աճի կամ «ցլի շուկայի» ժամանակաշրջանը։
Ի՞նչ անել նման իրավիճակում։ Փորձառու ներդրողները միշտ ասում են, որ պետք չէ վախենալ «կրիպտոարժույթի արջի շուկայից»։
Եվ, իսկապես, լրիվ նորմալ է ձեռնպահ մնալ առևտրից նման բարձր փոփոխականության պայմաններում։ Բայց նվազող միտումը երկարաժամկետ գնումների լավագույն պահերից է։
Այս համատեքստում Bybit–ը սկսնակներին խորհուրդ է տալիս.
– դիվերսիֆիկացնել պորտֆելը` ավելացնելով «երկնագույն խաղանիշեր» և նախագծեր` հուսալի և հիմնական ցուցանիշներով,
– միջինացնել ներդրումների դոլարային արժեքը` դիրքերը երկար պահելու հետ կապված ռիսկերը հավասարեցնելու համար
Իհարկե, շուկայի կապիտալիզացիայի խոշոր կրճատման ժամանակաշրջանը կարող է չափազանց մռայլ լինել, բայց պետք է հիշել, որ նվազումը չի կարող անվերջ տևել։ Նույնիսկ ընթացիկ նվազող միտման պայմաններում կան առևտրային հնարավորություններ, որոնք թույլ են տալիս անվտանգ ավելացնել կրիպտոարժույթի կապիտալը։
Հենց նմա դեպքերի համար Bybit–ն առաջարկում է Bybit Earn–ի երկու առևտրային պրոդուկտ, որոնք թույլ են տալիս ներդրումներ կատարել և իրականացնել առուվաճառք առավել անվտանգ։
Bybit կուտակումներ
Դուք արդեն հասցրե՞լ եք հետաքրքրվել շահավետ և երաշխավորված APY գաղափարով։ Bybit կուտակումների օգտատերերը կարող են ապահովել կայուն եկամուտ` սթեյքինգում ավելացնելով մետաղադրամներ և տոկեններ, այդ թվում` USDT, BTC և այլն։ Ճկուն և ֆիքսված ժամկետները թույլ են տալիս ստանալ առավելագույն եկամուտ` ներդրման ձեր հորիզոնի հիման վրա։
Երկարժույթ ներդրումներ
Եթե պատրաստ եք մի փոքր ավելի մեծ ռիսկի և միաժամանակ թույլ եք տալիս կարճաժամկետ սպեկուլյացիաներ, Bybit–ի երկարժույթ ներդրումները ձեզ համար կդառնան օպտիմալ առևտրային գործիք։ Երկարժույթ ներդրումներում APY–ը կարող է հասնել ավելի քան 100%–ի` ապահովելով բարձր եկամուտ շուկայի ցածր փոփոխականության պայմաններում։ Դուք պարզապես պետք է գուշակեք կոնկրետ կրիպտոարժութային ակտիվի շարժը սահմանված ժամանակահատվածում, ինչից հետո երկարժույթ ներդրումներն առավելագույնս կավելացնեն ձեր եկամուտը։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: