Յունիբանկի «Աշտարակ» մասնաճյուղում տեղի է ունեցել պայթյուն, կա զոհ ու վիրավորներ

06.07.2022 11:57
Յունիբանկի «Աշտարակ» մասնաճյուղում տեղի է ունեցել պայթյուն, կա զոհ ու վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի./ԱՌԿԱ/. Յունիբանկը հայտարարություն է տարածել «Աշտարակ» մասնաճյուղում այսօր առավոտյան տեղի ունեցած արտակարգ դեպքի մասին։

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԻՆ–ը, հուլիսի 6-ին, ժամը 09:07-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի բանկերից մեկում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ:

Ինչպես նշվում է Յունիբանկի Facebook–յան էջում տարածած հայտարարության մեջ,  տեղում աշխատում են համապատասխան մասնագետները: «Մեծ ցավով հայտնում ենք, որ պայթունի հետևանքով մահացել է մասնաճյուղում մաքրման ծառայություն իրականացնող ընկերության աշխատակից Ռուզաննա Խաչատրյանը: Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Ռուզաննա Խաչատրյանի ընտանիքին և հարազատներին և կիսում նրանց մեծ վիշտը: Մասնաճյուղի այլ աշխատակիցներ տեղափոխվել են հիվանդանոց:  Փորձագետների եզրակացությունից հետո ավելի մանրամասն կներկայացնենք տարածքում տեղի ունեցած պայթյունի հանգամանքները», – նշվում է բանկի հայտարարության մեջ։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post