Հայաստանում 12–ամսյա գնաճը հունիսին կազմել է 10,3%

06.07.2022 14:52
Հայաստանում 12–ամսյա գնաճը հունիսին կազմել է 10,3%

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի./ԱՌԿԱ/. Հայաստանի սպառողական շուկայում 12–ամսյա գնաճը 2022թ.–ի հունիսին, 2021թ.–ի հունիսի համեմատ, կազմել է 10,3%, նշվում է ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի հաշվետվության մեջ։

Միաժամանակ, ԱՎԿ–ի տվյալներով, այս տարվա հունիսին, մայիսի համեմատ, երկրում գնաճը գրանցվել է 0,3%–ի մակարդակում։

2022թ.–ի հունվար–հունիսին, 2021թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, գները բարձրացել են 8,1%–ով։

Հայաստանի տնտեսական աճը 2022թ.–ի պետբյուջեում նախատեսված է 7% չափով, գնաճն ամրագրված է 4%–ի մակարդակում (±1,5%)։ Հայաստանի ՀՆԱ–ն 2022թ.–ի առաջին եռամսյակի արդյունքում, նախնական տվյալներով, գրանցել է 8,6%–անոց աճ` 2020թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ։   Կառավարությունը կանխատեսում է, որ երկրի տնտեսությունը 2022թ.–ին կաճի 7%–ով։ ՀՀ ԿԲ–ն այս տարվա մարտին վատացրել է երկրի տնտեսության աճի 2022թ.–ի կանխատեսումը` նախկին 5,3%–ից մինչև 1,6%, իսկ հունիսին լավացրել է` մինչև 4,9%։ Միաժամանակ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն ակնկալում է, որ Հայաստանն ընթացիկ տարին կավարտի 8%–ը գերազանցող գնաճով։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post