ԿԲ–ն բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով   մինչև 9.5%

02.08.2022 12:54
ԿԲ–ն բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով   մինչև 9.5%

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի./ԱՌԿԱ/. Օգոստոսի 2-ին տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 9.5%, հաղորդում է ՀՀ ԿԲ–ն։

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանվել է 11%,  Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 8%: ԿԲ–ն վերջին անգամ վերաֆինանսավորման տոկոսադրույքը փոխել է մարտի 15–ին` բարձրացնեկլով 1,25 տոկոսային կետով` մինչև 9,25%։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post