Այլ բանկի վարկի մարում հավելվածով

03.08.2022 14:45
Այլ բանկի վարկի մարում հավելվածով

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի./ԱՌԿԱ/. ԱրարատՄոբայլ հավելվածում արդեն հասանելի է «Այլ բանկի վարկի մարում» ծառայությունը։ ԱրարատՄոբայլ հավելվածի օգտատերերը կարող են այլ բանկերում իրենց վարկային պարտավորությունները մարել հավելվածի միջոցով, հաղորդում է ԱրարատԲանկի մամուլի ծառայությունը։  

««Այլ բանկի վարկի մարում» ծառայությունը հնարավորություն է տալիս վճարել ցանկացած բանկի ցանկացած վարկ։ Վճարումը իրականացնելու համար օգտատերը պետք է ընդամենը մուտք գործի ԱրարատՄոբայլ հավելվածի «Վճարել» բաժին և ընտրի «Այլ բանկի վարկի մարում» ծառայությունը և, լրացնելով բոլոր պարտադիր դաշտերը, կատարի համապատասխան վարկի մարում», ասված է հաղորդագրության մեջ։

Բանկում հիշեցնում են, որ «Flight as a guest» կամ «Flight մինչև մուտք» ծառայության միջոցով հաճախորդները կարող են գումար փոխանցել՝ անկախ նրանից, թե որ բանկի հաճախորդ են հանդիսանում։ Բոլոր դաշտերը լրացնելուց հետո համակարգը գեներացնում է հղում, որը հաճախորդը պատճենում և ուղարկում է հասցեատիրոջը ցանկանցած մեսենջերով՝ WhatsApp, Viber, Messenger, Telegram, LinkedIn, Instagram, SMS, Mail և այլն։ Ստացողն ինքն է սեղմում հղման վրա և համապատասխան դաշտում լրացնում իր քարտի համարը։ Այսպես ուղարկողը և ստացողը չեն փոխանակվում որևէ բանկային տվյալով, ինչը ապահովում է 100% անվտանգություն երկու կողմերի համար։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post