ԿԲ. հայկական բանկերն ինքնուրույն կկողմնորոշվեն «МИР» քարտերի սպասարկման հետ կապված որոշման հարցում

21.09.2022 18:07
ԿԲ. հայկական բանկերն ինքնուրույն կկողմնորոշվեն «МИР» քարտերի սպասարկման հետ կապված որոշման հարցում

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերն ինքնուրույն որոշում կընդունեն ռուսական« Мир» վճարային համակարգի սպասարկման հետ կապված պատժամիջոցների կապակցությամբ:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը զգուշացրել է արտերկրյա ազգային վճարային համակարգերի նկատմամբ հնարավոր միջոցների մասին, որոնք կհամագործակցեն «Мир» ռուսական համակարգի հետ, քանի որ դա կարող է դիտարկվել որպես աջակցություն Ռուսաստանին Արևմուտքի պատժամիջոցներից խուսափելու հարցում:

Միաժամանակ սոցցանցերում և հայկական ԶԼՄ-ներում տեղեկատվություն է հայտնվել, որ «Мир»-ի քարտապանները բախվել են դժվարությունների հետ որոշ բանկերի բանկոմատներում գումար կանխիկացնելիս:

«Առևտրային բանկերն ինքնուրույն են կառավարում իրենց ռիսկերը, այդ թվում՝ կապված պատժամիջոցների հետ: Ինչ վերաբերում է փոփոխություններին հաճախորդների սպասարկման գործընթացում, ապա առևտրային բանկերը սպասարկման պայմաններում փոփոխությունների դեպքում պատշաճ կարգով կիրազեկեն հաճախորդներին», - հայտարարել են ԿԲ-ից՝ ի պատասխան «МИР» քարտերի սպասարկման դադարեցման վերաբերյալ Հանրային հեռուստաընկերության հայցին:


2021թ.-ի հունվար-հունիսին Հայաստանում օտարերկրյա բանկերի թողարկած քարտերով կատարվել է մոտ 132,9 մլրդ դրամի գործարք, որից 22%-ը՝ «Мир» քարտերով: Գործարքների ընդհանուր թիվը 6 523 467 է, որից 30,2%-ը՝ «Мир» քարտերով:


Մասնագետների գնահատմամբ, հայկական ֆինանսական համակարգի համար ռիսկեր չկան, և եթե սահմանափակումները կիրառվեն, առանձնահատուկ ցնցումներ չեն լինի: «Ամբերդ» վերլուծական կենտրոնի փորձագետ Էդգար Աղաբեկյանը Հանրային հեռուստաընկերությանը տված մեկնաբանության մեջ նշել է, որ Հայաստանում բնակություն հաստատած օտարերկրացիները հիմնականում դարձել են ռեզիդենտներ և օգտվում են այլ վճարային համակարգերի քարտերից, մասնավորապես՝ Visa-ից:
«ԿԲ-ն, բնականաբար, չի ցանկանա հարվածի տակ դնել ամբողջ ֆինանսական համակարգը, և այս պայմաններում մեր բանկերը կամ նրանց գործընկերները կարող են գնալ նման քայլի (սահմանափակումներ «Мир» քարտի մասով), ինչը դժվար թե կհանգեցնի զգալի խնդիրների», - կարծում է Աղաբեկյանը:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post