Ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը ԱՄՆ–ում կմասնակցեն ՀԲ խմբի և ԱՄՀ–ի

30.09.2022 14:46
Ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը ԱՄՆ–ում կմասնակցեն ՀԲ խմբի և ԱՄՀ–ի

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ու ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը գործողվում են ԱՄՆ` մասնակցելու Համաշխարհային բանկի խմբի և Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան հանդիպումներին։

Վարչապետի համապատասխան որոշումը հրապարակվել է կառավարության պաշտոնական կայքում։

Հանդիպումները տեղի կունենան հոկտեմբերի 10–17–ը։

Ամեն աշուն ՀԲ խմբի և ԱՄՀ–ի կառավարող խորհուրդները կազմակերպում են Ամենամյա հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվում է աղքատության կրճատմանը, միջազգային տնտեսական զարգացմանն ու ֆինանսական գործունեությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post