ԿԲ–ն ձեռնպահ է մնում պատժամիջոցների տակ գտնվող սուբյեկտների հետ համագործակցությունից. Գալստյան

02.11.2022 12:36
ԿԲ–ն ձեռնպահ է մնում պատժամիջոցների տակ գտնվող սուբյեկտների հետ համագործակցությունից. Գալստյան

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ–ն շատ լուրջ է վերաբերվում միջազգային պատժամիջոցներին, հայտարարեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

«Մենք գործում ենք հետևյալ իրականության մեջ` հետևում ենք պատժամիջոցներին և ձեռնպահ ենք մնում համագործակցել այն ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հետ, ովքեր նշվել կամ գտնվում են պատժամիջոցների տակ», – ասաց նա նախօրեին ասուլիսի ժամանակ։

Գալստյանի խոսքով, բանկերը ևս հաշվի են առնում իրենց ռիսկերը։ «Կենտրոնական բանկը ցուցումներ չի տալիս առևտրային բանկերին։ Բանկերը, հաշվի առնելով սեփական ռիսկերը, ինքնուրույն են որոշում փոխգործակցել թե չփոխգործակցել այս կամ այն գործընկերների հետ այս կամ այն ուղղությամբ», – ընդգծեց նա։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post