03.11.2022 13:25
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Ռիսկերի շրջահայաց կառավարման և ներգործուն վերահսկողության շնորհիվ բանկային համակարգը լավ կապիտալացված է և իրացվելի։ Այս մասին նշվում է հայտարարության մեջ, որը տարածվել է ԱՄՀ աշխատակիցների թիմի երևանյան այցի արդյունքում։
«Ֆինանսական ոլորտի ռիսկերի շարունակական մոնիթորինգը և մակրոպրուդենցիալ գործիքների կատարելագործումը կօգնեն նվազեցնել բնակարանների գների և հիփոթեքային վարկավորման արագ աճին առնչվող ռիսկերը», – նշվում է հայտարարության մեջ։
ԱՄՀ Աշխատակազմը ողջունում է ՀՀԿԲ-ի՝ռիսկերի վրա հիմնված բանկային վերհսկողության ամրապնդման և բանկերի կողմից իրենց ռիսկերի կառավարման կարողության զարգացումը խրախուսելու, ինչպես նաև բանկերի վերակառուցման կատարելագործված համակարգ մշակելու ծրագրերը։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: