Հայաստանի բանկերի միության խորհրդի նախագահ է ընտրվել Մհեր Անանյանը

03.11.2022 13:43
Հայաստանի բանկերի միության խորհրդի նախագահ է ընտրվել Մհեր Անանյանը

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) խորհրդի հերթական նիստում ՀԲՄ խորհրդի նոր նախագահ է ընտրվել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի գործադիր տնօրեն, վարչության նախագահ Մհեր Անանյանը, հաղորդում է Հայաստանի բանկերի միության Հասարակայնության հետ կապերի ծառայությունը։

Այս պաշտոնում նա կփոխարինի «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ տնօրինության նախագահ, գործադիր տնօրեն Գևորգ Մաչանյանին, ով միությունը նախագահել է 2021-2022 թվականներին:

Հայաստանի բանկերի միության խորհրդի անդամներն ու գործադիր տնօրենը շնորհակալություն են հայտնել Գևորգ Մաչանյանին արդյունավետ գործունեության համար և նորընտիր նախագահին մաղթել բեղմնավոր աշխատանք և հաջողություններ:

Նշենք, որ ՀԲՄ կանոնադրության համաձայն՝ միության նախագահն ընտրվում է մեկ տարի ժամկետով: ՀԲՄ խորհրդի նորընտիր նախագահ Մհեր Անանյանն ունի շուրջ 30 տարվա աշխատանքային փորձ բանկային համակարգում։ 2020թ․ փետրվարի 24-ից  զբաղեցնում է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ գործադիր տնօրենի, վարչության նախագահի պաշտոնը։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post