Google Pay-ն այլևս հասանելի է ԱրարատԲանկի քարտապանների համար

25.11.2022 12:05
Google Pay-ն այլևս հասանելի է ԱրարատԲանկի քարտապանների համար

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Այսօրվանից Արարատբանկը գործարկում է Google Pay ծառայությունը՝ ընձեռելով իր քարտապաններին պարզ և ապահով անհպում վճարումներ կատարելու և թվային քարտը Android և WearOS սարքերում պահելու հնարավորություն, հաղորդում է Արարատբանկի մամուլի ծառայությունը:

Քարտապանները հնարավորություն կունենան ԱրարատԲանկի Visa և Mastercard կրեդիտային և դեբետային քարտերը կցել Google Wallet թվային դրամապանակին, որը թույլ է տալիս վճարումներ կատարել ցանկացած վայրում, որտեղ ընդունվում են անհպում վճարումներ:

Բացի վճարային քարտերից, քարտապանները կարող են Google Wallet-ին կցել և օգտագործել նաև հավատարմության քարտեր, նստեցման կտրոններ և միջոցառումների տոմսեր:

Google Pay-ը վճարումներն առավել ապահով է դարձնում անվտանգության մի քանի մակարդակների կիրառման շնորհիվ, որոնք լրացնում են ԱրարատԲանկի քարտերի արդեն իսկ գործող անվտանգության մեխանիզմները: Սա ներառում է ոլորտի չափանիշներին համապատասխանող թոքենների օգտագործում, ինչը նշանակում է, որ Google Wallet-ին կցված քարտով վճարում կատարելիս գործարքներն իրականացվում են վիրտուալ քարտի համարի (թոքենի) միջոցով: Այս թոքենն աշխատում է ըստ սարքի առանձնահատկությունների և կապված է անվտանգության դինամիկ կոդի հետ, որը փոխվում է յուրաքանչյուր գործարքի հետ՝ ապահովելով լրացուցիչ պաշտպանություն խարդախություններից:

Բացի այդ, հեռախոսը կորցնելու կամ հափշտակելու դեպքում կարող եք պարզապես կիրառել «Գտնել իմ սարքը» հրահանգը՝ սարքը ցանկացած վայրից ակնթարթորեն բլոկավորելու, նոր գաղտնաբառով պաշտպանելու և անգամ անձնական տվյալները հեռացնելու համար:

Google Wallet-ի փոխնախագահ և գլխավոր տնօրեն Ջենի Չենգի խոսքերով Google Pay-ն ապահովում է Android հեռախոսներով կամ Wear OS սարքերով արագ, պարզ և անվտանգ վճարումներ կատարելու հնարավորություն աշխարհի ավելի քան 45 երկրում։ Օգտատերերը կարող են պարզապես կցել իրենց դեբետային և կրեդիտային քարտերը Google Wallet-ին և վստահ լինել, որ գնումներ կամ վճարումներ կատարելիս իրենց ֆինանսական տվյալներն ապահով են և պաշտպանված։ ԱրարատԲանկի քարտը Google Pay-ով օգտագործելու համար անհրաժեշտ է ներբեռնել Google Wallet-ը Google Play Store-ից:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post