C-POS. Հավելված՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար

15.12.2022 18:00
C-POS. Հավելված՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Կոնվերս Բանկը հեշտ ու արագ անհպում վճարումներ ընդունելու հնարավորություն է ընձեռում առևտրի, սպասարկման և ծառայությունների ոլորտի կազմակերպություններին, հաղորդում է Կոնվերս Բանկի մամուլի ծառայությունը:

C-POS բջջային հավելվածը հարմարավետ է սմարթֆոնում կարգաբերումների և օգտագործման տեսանկյունից: Հնարավորություն է տալիս իրականացնելու բոլոր գործարքները, ինչ սովորական POS-երով՝ չպահանջելով հավելյալ ծախսեր սարքերի ձեռքբերման ու սպասարկման համար:

«C-POS բջջային հավելվածի ներդրմամբ մենք կատարում ենք ևս մեկ քայլ բանկային ծառայությունների թվայնացման ուղղությամբ և համալրում ենք իրավաբանական անձանց առաջարկվող գործիքակազմը: Հավելվածից կարող են օգտվել ոչ միայն Բանկի իրավաբանական անձ հաճախորդները, այլև այն տնտեսվարողները, որոնք կբացեն բանկային հաշիվ Կոնվերս Բանկում, կկնքեն վճարումների սպասարկման պայմանագիր, կներբեռնեն ու կակտիվացնեն հավելվածը»,-ասել են Բանկում:

Բջջային հավելվածը նախատեսված է Android օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնների համար: Դրանով կարելի է հեշտությամբ ընդունել վճարումներ NFC անհպում տեխնոլոգիայով աշխատող բանկային քարտերից և Apple Pay, Google Pay, Samsung Pay էլեկտրոնային դրամապանակներից:

C-POS-ն ապահով է, հարմարավետ է օգտագործման և սմարթֆոնում կարգաբերումների տեսանկյունից: Հավելվածով կարելի է հեշտությամբ ընդունել վճարումներ, վերադարձնել գումարը, ուղարկել վճարման անդորրագրերն էլեկտրոնային փոստով կամ sms-ով, ստուգել հաշվեկշիռը և դիտել վճարումների պատմությունը: 

Ներբեռնել՝  հետևյալ հղմամբ:

Մանրամասները՝ www.conversebank.am, հեռախոսահամար՝ 010-511-211: Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post