Արցախում ներդրվել է բանկոմատներից օրական կանխիկացման սահմանաչափ

12.01.2023 10:51
Արցախում ներդրվել է բանկոմատներից օրական կանխիկացման սահմանաչափ

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի./ԱՌԿԱ/. Արցախի Հանրապետությունում կանխիկի դրամաշրջանառության կարգավորման ուղղությամբ նախօրեից որոշակի փոփոխություններ են մտցվել:

Ինչպես հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը, Արցախի Հանրապետությունում առկա բոլոր բանկոմատներից և POS տերմինալներից միևնույն վճարային քարտով կանխիկացումների համար կգործի սահմանչափ՝ օրական մինչև 50 հազար դրամի չափով:

Արցախում գործող բանկոմատների ու POS տերմինալների միջոցով կանխիկացման հնարավորություն կապահովվի ցանկացած բանկի քարտերի համար:

Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով Արցախում կանխիկի դրամաշրջանառության հետ կապված խնդիրներին էին առաջացել: Բնակչության կողմից մեծ ծավալի գումարի կանխիկացումը նվազեցրել էր կանխիկի դրամաշրջանառությունը: Օպերատիվ շտաբի նիստում պետնախարարը հանձնարարել էր միջոցներ ձեռնարկել խնդրի կարգավորման ուղղությամբ:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post