Պետական հիմնարկներում կանխիկ դրամի շրջանառությունը պետք է բացառվի․ Փաշինյան

12.01.2023 15:08
Պետական հիմնարկներում կանխիկ դրամի շրջանառությունը պետք է բացառվի․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի./ԱՌԿԱ/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարում հետևողականորեն շարունակել կանխիկ դրամի շրջանառության կրճատման քաղաքականությունը։

«Ուզում եմ հետևյալ խնդիրը առաջադրել․ որևէ պետական հիմնարկում պետք է բացառվի կանխիկ դրամի շրջանառությունը։ Որևէ պետական հիմնարկում թղթադրամ ֆիզիկապես պետք է գոյություն չունենա։ Այս առումով ուզում եմ հատկապես հրավիրել Ներքին գործերի նախարարության ուշադրությունը, մասնավորապես քաղաքացիների սպասարկման կետերում՝ կլինի պետհամարանիշեր, վարորդական վկայականներ, անձնագրային ծառայություններ, բացառել կանխիկի շրջանառությունը։ Վճարումները պետք է արվեն բացառապես անկանխիկ եղանակով։ Սա և թափանցիկության, և արդյունավետության, և հետագծելիության խնդիր է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության հերթական նիստի ժամանակ ասաց Փաշինյանը։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post