«ԻնՍպորտ Սյունիք» մարզաառողջարանային հաստատության կառուցապատումն իրականացվել է ԱրարատԲանկի համաֆինանսավորմամբ

16.01.2023 18:49
«ԻնՍպորտ Սյունիք» մարզաառողջարանային հաստատության կառուցապատումն իրականացվել է ԱրարատԲանկի համաֆինանսավորմամբ

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի./ԱՌԿԱ/. Հունվարի 14-ին՝ ժամը 17։00-ին, Սյունիքի մարզկենտրոն Կապանում տեղի է ունեցել մարզային ամենամեծ սպորտային ակումբի՝ «ԻնՍպորտ Սյունիքի» բացման արարողությունը, որը հնարավոր դարձավ կյանքի կոչել ԱրարատԲանկի համաֆինանսավորմամբ, հաղորդում է ԱրարատԲանկի մամուլի ծառայությունը։

Арарат Банк

2013թ․-ին հուշագրի ստորագրմամբ է մեկնարկել երկարամյա և հուսալի համագործակցությունն ԱրարատԲանկի և «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի միջև, սակայն առաջին խոշոր վարկը տրամադրվել է 2013թ․-ի օգոստոսին, երբ մեկնարկեցին Ծարավ Աղբյուրի և Պարույր Սևակի ծրագրերի շինարարական աշխատանքները։ «ԻնՍպորտ Սյունիք» մարզաառողջարանային հաստատության կառուցապատման աշխատանքները մեկնարկեցին 2019թ․-ին, սակայն կանգ առան Covid-19 համաճարակի և դրան հաջորդող պատերազմի պատճառով՝ նոր թափ առնելով 2022թ․-ի մարտից՝ լրացուցիչ ֆինանսավորմամբ։

Арарат Банк

««ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի հետ մեր գործընկերության անցած ճանապարհն ունի 12 տարվա պատմություն, որը կառուցվել և զարգացել է փոխվստահության ամուր հիմքերի վրա։ Մեզ շատ է ոգևորում այն փաստը, որ ֆինանսական ներդրումներն ուղղվել են Կապան քաղաքում ծրագրի իրականացմանը՝ նպաստելով ոչ միայն կառուցապատման ոլորտի զարգացմանը սահմանամերձ գոտիում, այլև աշխատատեղերի ավելացմանն ու առողջ ապրելակերպին»,- նշել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ Վարչության նախագահ Մհեր Անանյանը։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post