Armenian Card–ը զգուշացնում է սոցցանցերում տարածվող խաբեությունների մասին

30.01.2023 14:44
Armenian Card–ը զգուշացնում է սոցցանցերում տարածվող խաբեությունների մասին

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի./ԱՌԿԱ/. Armenian Card (ArCa) ազգային վճարային համակարգը զգուշացնում է, որ տարբեր սոցիալական ցանցերով խաբեություն պարունակող կեղծ էջեր են հայտնվել, որոնք պարունակում են ArCa անվանումը:

«Այդ հղումներով առաջարկվում է լրացնել քարտային (քարտի համար, վավերականություն, CVV կոդ, PIN կոդ) տվյալներ՝ տարբեր պատճառաբանություններով, օրինակ՝ գումարի ստացում: Հորդորում ենք նմանատիպ հղումներ ստանալիս լինել չափազանց զգոն, հավաստիանալ էջի իսկության մեջ: Ոչ մի դեպքում անհայտ և անհասկանալի ծագում ունեցող կայքերում կամ երրորդ անձանց մի՛ տրամադրեք քարտային տվյալները և SMS հաղորդագրության միջոցով ստացված մեկանգամյա օգտագործման կոդը», – զգուշացնում է վճարային համակարգը։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post