Հայաստանում կկայանա տնտեսական խոշոր համաժողով

30.01.2023 18:11
Հայաստանում կկայանա տնտեսական խոշոր համաժողով

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի./ԱՌԿԱ/. «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթը» հունվարի 31-ին Հայաստանում կազմակերպում է «Ամունդի-Ակբա տնտեսական համաժողով 2023»  խորագրով տնտեսական համաժողով, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։

Համաժողովը բաղկացած է երկու բաժնից՝ պրեզենտացիոն մասից, որի ընթացքում կներկայացվեն մակրոտնտեսական հեռանկարները, Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչ Ամունդիի ներդրումային ռազմավարությունն ու ՀՀ դրամավարկային քաղաքականության առանձնահատկությունները, և պանելային քննարկման մասից, որի շրջանակում կքննարկվեն կրիպտոարժույթները, բլոկչեյնը, ինչպես նաև բնապահպանական, սոցիալական և կառավարչական գործոնների (ESG) դերը երկրի զարգացման գործում։

Համաժողովին կմասնակցեն Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչ Ամունդիի Ակտիվների ռազմավարական տեղաբաշխման և ֆիդուցիար կառավարման ղեկավար, պատվիրակված ներդրումային լուծումների պատասխանատու Ֆրեդերիկ Պասկալը, Ամունդի ինստիտուտի ներկայացուցիչ, ստրատեգ Տրիստան Պերիեն, ՀՀ կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը, ոլորտային այլ փորձագետներ։         

Ավելին կարող եք իմանալ այս հղմամբ:

Տնտեսական համաժողովին հնարավոր կլինի հետևել առցնանց՝ հետևյալ հղմամբ:

«Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ընկերությունը հիմնել են Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչ ֆրանսիական Ամունդին և Ակբա բանկը:«Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթը» վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post