31.01.2023 12:53
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի./ԱՌԿԱ/. Հունվարի 31-ին տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝ անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 10.75%, հաղորդում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 12.25%, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 9.25%:
ԿԲ–ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը վերջին անգամ փոխել է դեկտեմբերի 13–ի` բարձրացնելով այն 0.25 տոկոսային կետով` մինչև 10,75%։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: