ՀՀ ԿԲ–ն հեռանում է հիմնական սցենարներից և անցնում է ռիսկերի կառավարմանը. Գալստյան

01.02.2023 11:47
ՀՀ ԿԲ–ն հեռանում է հիմնական սցենարներից և անցնում է ռիսկերի կառավարմանը. Գալստյան

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի./ԱՌԿԱ/. ԿԲ–ն հեռանում է հիմնական սցենարներից և անցնում է ռիսկերի կառավարմանը։ Այս մասին հայտարարեց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը նախօրեին կայացած ասուլիսի ժամանակ։

«ԿԲ խորհուրդը չի քննարկում բազային սցենար։ Այսօր քննարկվել է երկու գնաճային սցենար։ Դրանցից մեկը բարձր գնաճի սցենարն է, որի հիմքում պահպանվում է բարձր պահանջարկը։ Այն կուղեկցվի լարվածությամբ աշխատաշուկայում, և դա կհանգեցնի ճնշումների, որոնց հետևանքով մեր քաղաքականությունը որոշակիորեն ուղղված կլինի գնաճային գործընթացների զսպմանը», – ասաց Գալստյանը։

Երկրորդ սցենարը, նրա խոսքով, նախատեսում է ավելի ցածր գնաճային ֆոն։

«Ենթադրվում է գնաճի նվազում առաջարկի կրճատման գործոնի պատճառով, ինչը կուղեկցվի պահանջարկի նվազմամբ», – ասաց նա։

Գալստյանը նշեց, որ այս ամենի կապակցությամբ քննարկվել է առանցքային տոկոսադրույքի բարձրացման հարցը։

«Մենք հիմնականում եկել ենք այն եզրակացության, որ այս պահին տոկոսադրույքն անհրաժեշտ է թողնել անփոփոխ», – ասաց նա։

ԿԲ խորհուրդը հունվարի 31–ի նիստի ժամանակ անփոփոխ թողեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 10.75%։ Հայաստանի սպառողական շուկայում 12–ամսյա գնաճը 2022թ.–ի դեկտեմբերին, 2021թ.–ի դեկտեմբերի համեմատ, կազմել է 8,3%։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post