01.02.2023 13:24

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի./ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը լրագրողներին հայտնեց, որ հայկական բանկերը շարունակում են ձևավորել բուֆեր ստացված եկամտից, իսկ ԿԲ–ն իր «պրուդենցիալ» որոշումներով նպաստում է նրան, որ այդ միտումը խորանա։
«Մենք` ԿԲ խորհրդում, քննարկել ենք կապիտալի հակացիկլիկ շեմը 0.5%–ով բարձրացնելու հարցը։ Հուսով եմ, որ շուտով կհրապարակենք այդ որոշումը, այն այս պահին քննարկվում է Արդարադատության նախարարությունում», – ասաց նա։
ՀՀ ԿԲ խորհուրդը 2022թ.–ի հոկտեմբերի 10–ից որոշեց 2023թ.–ի մայիսի 1–ից սահմանել բանկերի կապիտալի հակացիկլիկ շեմր ռիսկերով կշռված ակտիվների 1%–ի չափով։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: