ՀՀ ԿԲ նախագահը` թվային դրամի ստեղծման հեռանկարների մասին

01.02.2023 14:07
ՀՀ ԿԲ նախագահը` թվային դրամի ստեղծման հեռանկարների մասին

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի./ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը պատասխանել է  թվային դրամի ստեղծման հեռանկարների մասին հարցին։

«Այս տարվա աշխատանքային պլանում մենք ունենք կետ, որը վերաբերում է Central bank digital currency ոլորտում որոշակի գործողությունների կատարմանը։ Երբ սկսենք ուսումնասիրել այս թեման, կտեսնենք, թե ինչպես այն կարող է օգտակար լինել Հայաստանի համար», – հայտարարեց Գալստյան` պատասխանելով թվային դրամի ներդրման հեռանկարների մասին «ԱՌԿԱ» գործակալության հարցին։

Ազգային թվային արժույթի թողարկման ծրագրերի մասին հայտնել են Ռուսաստանը, Չինաստանը, Ճապոնիան, Էկվադորը, Նիդերլանդները, Ղազախստանը։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post