ԵԱԶԲ-ն նպատակ ունի ավելացնել Հայաստանում իրականացվող ներդրումների ծավալները. ՀՀ-ում ԵԱԶԲ ներկայացուցչության տնօրեն

09.02.2023 23:37
ԵԱԶԲ-ն նպատակ ունի ավելացնել Հայաստանում իրականացվող ներդրումների ծավալները. ՀՀ-ում ԵԱԶԲ ներկայացուցչության տնօրեն

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի./ԱՌԿԱ/. Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 9-ին ընդունել է Հայաստանում EDB (Եվրասիական զարգացման բանկի) ներկայացուցչության տնօրեն Արմեն Մելկիկյանին։ Հանդիպմանը ներկա էր նաև նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը, հաղորդում է Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։

 Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱԶԲ-ի կողմից իրականացվող խոշոր ներդրումային ծրագրերը։ Արմեն Մելկիկյանը նշել է, որ ԵԱԶԲ-ն նպատակ ունի ավելացնել Հայաստանում իրականացվող ներդրումների ծավալները։ 

 Ընդգծելով ԵԱԶԲ-ի հետ համագործակցության առկա մեծ ներուժը՝ Վահան Քերոբյանն անդրադարձել է այն նոր նախագծերին, որոնք կարող են հետաքրքիր լինել միջազգային այս ֆինանսական կազմակերպությանը։

ննարկվել է նաև Վերին Լարսում լոգիստիկ կենտրոնի ստեղծման հնարավորությունը, որը Հայաստանի համար ունի ռազմավարական մեծ նշանակություն։ Անդրադարձ է կատարվել Եվրասիական կոնգրեսին, որը կկայանա ընթացիկ տարվա հունիս ամսին ՌԴ Սոչի քաղաքում։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post