Յունիբանկը սկսել է համագործակցություն «Մատենա» միջազգային բիզնես դպրոցի հետ

17.02.2023 19:52
Յունիբանկը սկսել է համագործակցություն «Մատենա» միջազգային բիզնես դպրոցի հետ

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի./ԱՌԿԱ/. Յունիբանկը և «Մատենա» միջազգային բիզնես դպրոցը դարձան գործընկերներ: Համագործակցության շրջանակներում Յունիբանկը տրամադրում է կրթաթոշակներ կրթության, գիտության, մշակույթի և առողջապահության ոլորտի մասնագետներին՝ «Թիմերի և մարդկանց առաջնորդում»  և «Ռազմավարական պլանավորում և բիզնեսի զարգացում» ուսումնական ծրագրերին մասնակցելու համար, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը:

«Մատենա» բիզնես դպրոցի ծրագրերը նախատեսված են միջին և բարձր օղակների ղեկավարների համար, ովքեր ձգտում են բարձրացնել իրենց մասնագիտական և առաջնորդային հմտությունները: Դպրոցն օգտագործում է առաջատար միջազգային բուհերի և տեղական փորձագետների փորձն ու լավագույն պրակտիկան: Կրթաթոշակի տրամադրման որոշումը կայացնում է «Մատենայի» և Յունիբանկի համատեղ հանձնաժողովը՝ մոտիվացիոն նամակի և դիմորդի հետ հարցազրույցի հիման վրա։

Կրթական ծրագրերին աջակցությունը Յունիբանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության քաղաքականության կարևոր ուղղությունն է: Բիզնես դպրոցի հետ համագործակցությունը դարձել է այս ուղղությամբ բանկի աշխատանքի տրամաբանական շարունակությունը։  Յունիբանկի ծրագրերն ուղղված են որակյալ կրթության մատչելիության բարձրացմանը: Բանկի աջակցությամբ Հայաստանի ու Արցախի սահմանամերձ շրջաններում բացվել են ժամանակակից համակարգչային դասարաններ և ինժեներական լաբորատորիաներ: 2021 թ. բանկն ու Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը ստորագրեցին հուշագիր կրթական ծրագրերի կատարելագործման և բիզնեսի մակարդակում դրանց կիրառման մասին: Յունիբանկի ֆինանսական աջակցությամբ համալսարանում բացվել է թվային բանկային լաբորատորիա:

Յունիբանկը նաև «Համահայկական ինտելեկտուալ շարժում» նախաձեռնության մշտական գործընկերն է, որի հիմնական նպատակն է ինտելեկտուալ ժամանցի մասսայականացումը:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post