HSBC Հայաստանը` «Շուկայի առաջատար» և «Լավագույն ծառայություններ մատուցող բանկ» առևտրի ֆինանսավորման ոլորտում

20.02.2023 14:46
HSBC Հայաստանը` «Շուկայի առաջատար» և «Լավագույն ծառայություններ մատուցող բանկ» առևտրի ֆինանսավորման ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի./ԱՌԿԱ/. Հեղինակավոր «Euromoney» ամսագրի 2023թ.-ի հարցման արդյունքում «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ին (այսուհետ` HSBC Հայաստան/Բանկ) շնորհվել է երկու մրցանակ առևտրի ֆինանսավորման ոլորտում` «Շուկայի առաջատար» և «Լավագույն ծառայություններ մատուցող բանկ», հաղորդում է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»–ի մամուլի ծառայությունը:

HSBC Խումբը ևս արժանացել է մրցանակի` արդեն վեցերորդ տարին անընդմեջ ճանաչվելով առևտրի ֆինանսավորման ոլորտում «Շուկայի առաջատար» աշխարհում:

«Euromoney» առաջատար պարբերականն իրականացնում է ամենամյա հարցումներ ֆինանսական կազմակերպությունների հաճախորդների շրջանում, որոնք միտված են բացահայտելու առևտրի ֆինանսավորման ոլորտում ծառայություններ մատուցող առաջատար կազմակերպությունները։

Նշենք, որ Բանկը համարվել է «Շուկայի առաջատար» արդեն երրորդ տարին անընդմեջ, իսկ «Լավագույն ծառայություններ մատուցող բանկ»` երկրորդ տարին անընդմեջ:

Մեկնաբանելով հարցման արդյունքները` HSBC Հայաստանի առևտրի ֆինանսավորման վարչության ղեկավար Արտակ Պետրոսյանը նշում է. «Մեզ համար այս մրցանակներն առանձնահատուկ նշանակություն ունեն, քանի որ շնորհվում են հաճախորդների գնահատականի հիման վրա: Ուստի, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր հաճախորդներին իրենց բիզնես ուղին մեզ հետ անցնելու և մեզ բարձր գնահատականի արժանացնելու համար:

Այս մրցանակներն ապացուցում են, որ HSBC-ն ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում պահպանում են առևտրի ֆինանսավորման ոլորտում առաջատար դիրքերը: HSBC Հայաստանը շարունակում է կատարելագործել առևտրի ֆինանսավորման պրոդուկտները և զարգացնել հաճախորդներին առաջարկվող ծառայությունները` յուրահատուկ կամուրջ հանդիսանալով աշխարհի ամենատարբեր երկրներում գործող բիզնեսների համար»:

HSBC Խումբ

HSBC Holdings plc-ն՝ HSBC Խմբի ընկերության գլխամասը, գտնվում է Լոնդոնում: Խումբը ծառայություններ է տրամադրում 63 երկրներում և տարածաշրջաններում՝ Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային և Լատինական Ամերիկայում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում: HSBC-ն հանդիսանում է աշխարհի ամենախոշոր ֆինանսական կառույցներից մեկը, որի ակտիվները 2022թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 2,992 միլիարդ ԱՄՆ դոլար:

 HSBC  Հայաստան

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1996թ․-ին։ Բանկը Էյչ-Էս-Բի-Սի Խմբինամբողջությամբ պատկանող դուստր ընկերություն է։ Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանը սպասարկում է շուրջ 30 000 հաճախորդի Երևան քաղաքում գտնվող իր 6 գրասենյակի և մոտ 310 աշխատակցի միջոցով: 2022 թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 321 միլիարդ ՀՀ դրամ` ներառյալ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Փի-Էլ-Սի Լոնդոնի կողմից Բանկիմիջնորդությամբ տրամադրված վարկերը: Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկիկողմից։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post