«Չկա մի բան, որը կնոջը հասու չէ. միայն ցանկություն է պետք». Վարդուհի Տոնոյան (ՎԻԴԵՈ)

20.02.2023 19:57
«Չկա մի բան, որը կնոջը հասու չէ. միայն ցանկություն է պետք». Վարդուհի Տոնոյան (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի./ԱՌԿԱ/. Թեթև, էլեգանտ ու գրավիչ, ինչպես հովազը։ Կարմիր գրքում գրանցված կովկասյան ընձառյուծի վերադարձը Հայաստան դարձավ ոգեշնչում ու խորհրդանիշ «Հովազ» գինիների արտադրության համար, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։

Այդպես՝ 2018 թվականին Վարդուհի Տոնոյանն ընկերուհիների հետ հիմնադրեց «Վայն Ֆորմուլա» ընկերությունն ու մեկնարկեց «Հովազ» գինիների արտադրությունը։

Հետո գաղափար առաջացավ ստեղծել նաև համտեսի սրահ, որտեղ տեղացիներն ու զբոսաշրջիկները կարող են գալ, գինի ըմպել ու ծանոթանալ հայկական գինեգործության պատմությանն ու ավանդույթներին։ Այդպես ստեղծվեց Դիլիջանում գործող «Hovaz Wine Rooms» համտեսի սրահը, որն արդեն դարձել է տուրիստական սիրելի կանգառներից մեկը։

Բիզնեսում Վարդուհու հաջողության բանաձևն անդադար աշխատելն է, ինչպես նաև կողքին ճիշտ մարդիկ և գործընկերներ ունենալը։ Գործընկերներից մեկն Ակբա բանկն է, որը սկզբից հավատաց գաղափարին ու ձեռք մեկնեց նորաստեղծ բիզնեսին։

«Գինին պետք է խմել լավ տրամադրությամբ։ Եթե կա երազանք, ապա պետք է ձգտել, չհիասթափվել, նորից ուժ գտնել ու առաջ շարժվել։ Հաջողելու համար անհրաժեշտ է փորձել, ազնիվ ու նվիրված աշխատել։ Ամեն ինչի կարելի է հասնել նվիրված աշխատելու շնորհիվ։ Չկա մի բան, որը կնոջը հասու չէ. միայն ցանկություն է պետք։Կանայք ավելի զգուշավոր են, բայց մի լավ հատկանիշ ունեն. եթե մի բանի հավատում են, մինչև վերջ գնում են։ Լսելով Ակբա բանկի ընձեռած հնարավորության մասին, որոշեցինք դիմել և մեր բիզնեսի սկզբնական փուլում կարողացանք բանկի աջակցության շնորհիվ իրականացնել մեր արտադրության հիմնական փուլերը»,- նշում է  «Վայն Ֆորմուլա» ընկերության համահիմնադիր, տնօրեն Վարդուհի Տոնոյանը։

Առաջիկայում համտեսի սրահում կլինի նաև փրփրուն գինու արտադրական գործընթաց, որին կարող են մասնակցել նաև հյուրերը։

«Ոգեշնչված կին գործարարներով» միջոցառման մասին կարող եք տեղեկանալ այս հղմամբ։

Մանրամասն՝ տեսանյութում։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post