ՀՀ–ում ԱԶԲ-ի ընթացիկ պորտֆելի ծավալը կազմում է 647,5 միլիոն ԱՄՆ դոլար, ներդումների ընդհանուր գումարը 1,74 միլիարդ ԱՄՆ դոլար է. ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի./ԱՌԿԱ/. «ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում  Ասիական Զարգացման բանկի ավագ տնտեսագետ Գրիգոր Գյուրջյանը և ծրագրերի վերլուծաբան Աննա Սարգսյանն անդրադարձել են Հայաստանում կատարած բանկի ներդրումների ծավալներին, համագործակցության ոլորտներին և ապագա համագործակցության ուղղություններին։

«ԱՌԿԱ». որքա՞ն է կազմում 2022թ.-ին Ասիական զարգացման բանկի կողմից Հայաստանի տնտեսության մեջ արված ներդրումների ծավալը:

Ա. Սարգսյան. 2022թ․-ին Ասիական Զարգացման Բանկի (ԱԶԲ) կողմից Հայաստանի տնտեսության մեջ կատարված ընդհանուր ներդրումների ծավալը, այդ թվում տեխնիկական աջակցությունը, կազմել է 147,2 միլիոն ԱՄՆ դոլար։ 2021թ․-ին այս ցուցանիշը կազմել է 49,8 միլիոն ԱՄՆ դոլար, ուստի 2022թ․ին 2021թ․-ի համեմատ նկատվում է զգալի աճ՝ մոտ 196%-ով։ Ներդրուների ծավալի աճը հիմնականում պայմանավորված էր 2022թ-ի դեկտեմբերին հաստատված Ֆիսկալ կայունության և ֆինանսական շուկաների զարգացման ծրագրով (ենթածրագիր 1) և համապատասխան 100 միլիոն ԱՄՆ դոլար հատկացումով։

«ԱՌԿԱ». որքա՞ն է Հայաստանում ԱԶԲ-ի կատարած ներդրումների ընդհանուր գումարը երկրում կառույցի գործունեության սկզբից:

Ա. Սարգսյան. 2005թ-ից ԱԶԲ-ն համագործակցում է ՀՀ կառավարության հետ և հաստատել է 38 սուվերեն և ոչ սուվերեն  վարկեր, ինչպես նաև հատուկ աջակցության գրանտ։ Մինչ այսօր ներդումների ընդհանուր գումարը 1,74 միլիարդ ԱՄՆ դոլար է։ Հայաստանին տրամադրվել են նաև 48 տեխնիկական աջակցության գրանտեր՝ 25,9 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով։  

«ԱՌԿԱ». որքա՞ն է Հայաստանում ԱԶԲ-ի ընթացիկ պորտֆելի ծավալը:

Ա. Սարգսյան. Հայաստանում ԱԶԲ-ի ընթացիկ պորտֆելի ծավալը 2023թ․-ի փետրվարի դրությամբ կազմում է 647,5 միլիոն ԱՄՆ դոլար։

«ԱՌԿԱ». ԱԶԲ-ն ի՞նչ նախագծեր և որքա՞ն գումարի է մտադիր իրականացնել Հայաստանում ընթացիկ տարի:

Գ. Գյուրջյան. ԱԶԲ կողմից ՀՀ կառավարության հետ իրականացվելիք հնարավոր համատեղ նոր ծրագրերը մշտապես և պարբերաբար քննարկվում են ՀՀ կառավարության գործընկերների հետ։ Նոր ծրագրերի իրականացումը պայմանավորված է կառավարության ռազմավարական առաջնահերթություններով ու կարիքներով։ ԱԶԲ հնգամյա (2019-2023) գործընկերության ռազմավարության ծրագրի համաձայն, ԱԶԲ ոլորտային առաջնահերթություններ են հանդիսանում․ ենթակառուցվածքները (ճանապարհներ, քաղաքային տնտեսություն և էներգետիկա); մարդկային կապիտալի զարգացումը (կրթություն, առողջապահություն) և ֆինանսական ու կապիտալի շուկաները։ ԱԶԲ ռազմավարությամբ նմանաբնույթ ոլորտային առաջնահերթություններ են սահմանված նաև ԱԶԲ կողմից մասնավոր հատվածի հետ գործառնությունների համար։ Որպես այդպիսին, ծրագրերի ամրագրված շրջանակ և փաթեթ սահմանված չէ։  

«ԱՌԿԱ». ինչպիսի՞ն են Հայաստանի հետ ԱԶԲ-ի գործընկերության 2024-2028թթ. ռազմավարության հիմնական բաղադրիչներն ու ֆինանսական ցուցանիշները: 

Գ. Գյուրջյան. ԱԶԲ 2024-2028 թթ գործընկերության ռազմավարությունը դեռևս գտնվում է նախապատրաստական փուլում և նախատեսվում է ԱԶԲ տնօրենների խորհրդի քննարկմանը ներկայացնել 2024 թ առաջին եռամսյակում։ Առաջիկայում, ԱԶԲ-ն նախատեսում է ՀՀ կառավարության գործընկերների հետ մեկնարկել հաջորդող հնգամյա ժամանակահատվածի գործընկերության առաջնահերթոթյունների և ուղղությունների վերաբերյալ քննարկումները։ –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ԿԲ–ն պատասխանել է քննադատությանը «Կրիպտոակտիվների մասին» օրենքի վերաբերյալ և տեղեկացրել կրիպտոշուկայի մասնակիցների հետ հանդիպման մասին

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը մեկնաբանել է «Կրիպտոակտիվների մասին» օրենքի վերաբերյալ կրիպտոշուկայի մասնակիցների կողմից հնչող քննադատությունը

ՀՀ ԿԲ-ն և բանկերը պատրաստ են խստացնել հեռախոսային խարդախության դեմ պայքարի մեխանիզմները. Գալստյան

ՀՀ կենտրոնական բանկը բանկերի հետ համատեղ պատրաստ է ներդնել հեռախոսային խարդախությունների կանխարգելման ավելի խիստ մեխանիզմներ

ՀՀ ԿԲ–ն կարող է անցնել ավելի խիստ հռետորաբանության և տոկոսադրույքի բարձրացման․Freedom Broker Armenia(ԲԱՑԱՌԻԿ)

այաստանի Կենտրոնական բանկի կողմից առավել խիստ դրամավարկային հռետորաբանությանն անցնելու և կարճաժամկետ հեռանկարում տոկոսադրույքի հնարավոր բարձրացման հավանականությունը կարող է մեծանալ, հայտարարեց Freedom Broker Armenia-ի կորպորատիվ ֆինանսների բաժնի ղեկավար Ռաֆայել Մկրտչյանը

«Մեղվի և մեղվապահության» հյուրատունը Լոռու մարզում (ՎԻԴԵՈ)

Լոռու մարզի Վարդաբլուր գյուղում Բիոգրաֆի հյուրատանը Հայարփին իր հյուրերին բարի գալուստ է ասում հյուրատան այցեքարտը համարվող մեղրահամ ըմպելիքով

ԿԲ–ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.5%

ԿԲ Խորհուրդը մարտի 17–ին նիստի ժամանակ երրորդ անգամ անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.50%

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img