03.03.2023 12:31
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի./ԱՌԿԱ/. Հեղինակավոր Fitch վարկանիշային գործակալությունը (Fitch Ratings) վերանայել է Ակբա բանկին շնորհած §Երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի¦ B+ վարկանիշի (long-term Issuer Default Rating IDR) հեռանկարը` «Կայունից» բարձրացնելով «Դրականի», հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը:
Գործակալության հրապարակած զեկույցում նշված է, որ վերանայումը պայմանավորված է ՀՀ վարկանիշի հեռանկարի ու բանկի վարկային պորտֆելի որակի բարելավմամբ, ինչպես նաև ներգրավվող ռեսուրսների և իրացվելիության մակարդակի ամրապնդմամբ:
Fitch-ի կողմից հրապարակված հաշվետվությունում նաև նշվում է, որ վերջինիս ակնկալիքով տնտեսական դրական պայմանները կպահպանվեն և կնպաստեն բանկի ֆինանսական կայունության ամրապնդմանը, շահութաբերության աճին, իրացվելիության մակարդակի բարձրացմանը, իսկ բանկի ակտիվների որակը կշարունակի մնալ բարձր։ Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: