2023թ.–ի ապրիլի 1–ից կիրականացվի անցում ԱՊՊԱ սակագների ազատականացման համակարգին. ԿԲ նախագահ (ՎԻԴԵՈ)

30.03.2023 13:43
2023թ.–ի ապրիլի 1–ից կիրականացվի անցում ԱՊՊԱ սակագների ազատականացման համակարգին. ԿԲ նախագահ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի./ԱՌԿԱ/. 2023թ.–ի ապրիլի 1–ից կիրականացվի անցում ԱՊՊԱ սակագների ազատականացման համակարգին, հայտարարեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն այսօր կառավարության նիստի ժամանակ։

«Ազատականացումը համակարգի բնականոն զարգացման հաջորդական փուլն է, որովհետև, կարծում ենք, որ բյուրոն (Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն, խմբգր.) թե՛ տեխնիկապես, թե՛ իր կարողությունների տեսանկյունից պատրաստ է ազատական համակարգի անցնմանը», – ասաց նա։

Գալստյանը նշեց, որ ավտոսեփականատերերի համար լինելու է ռիսկերին համարժեք արդար գնի ձևավորման համակարգ, ինչը նախկինում չի եղել։ Ազատականացման արդյունքում քաղաքացիներն ավելի լավ կպատկերացնեն իրենց վարքագծի ու ԱՊՊԱ պայմանագրի համար վճարվող գումարների միջև եղած կապը։

«Գների ազատականացման արդյունքում կվերանան վարորդների անհատական վարքագծի հետ կապ չունեցող գործոները, օրինակ՝  ունեինք խմբային մոտեցում տաքսիստների համար կամ խմբային մոտեցում մինչև 80 ձիաուժ ունեցող մեքենաների սեփականատերերի համար, այդ կառուցակարգերն այլևս չեն գործելու, գործելու է ազատ շուկայական մեխանիզմ», – պարզաբանեց նա։

ԿԲ նախագահի խոսքով, թե քաղաքացիներն այսուհետ առցանց հարթակով ԱՊՊԱ պայմանագիր կնքելիս միաժամանակ տեսնելու են բոլոր ապահովագրական ընկերությունների գնառաջարկներն ու ըստ այդմ կարող են ընտրել լավագույն գին-որակ հարաբերակցությունը։

«ԱՊՊԱ բյուրոյի կողմից նախապես որոշակի մոդելավորման աշխատանքներ են իրականացվել։ Նախնական տվյալները փաստում են հետևյալի մասին՝ եթե, օրինակ, բոլոր ավտոսեփականատերերը  ընտրեն իրենց առաջարկվող գներից նվազագույնը, ապա 56 տոկոսի համար գները կնվազեն, 21 տոկոսի համար գները գրեթե չեն փոխվի, 23 տոկոսի համար գները կթանկանան։ Սա չի վերաբերում Բոնուս-Մալուսի կիրառմանը, սա վերաբերում է բազային պայմանագրին», – ասաց ԿԲ նախագահը։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post