Կոնվերս Բանկի Woman’sCard քարտապանների արշավի հաղթողները մրցանակներ են ստացել (ՖՈՏՈ)

19.05.2023 16:07
Կոնվերս Բանկի Woman’sCard քարտապանների արշավի հաղթողները մրցանակներ են ստացել (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի./ԱՌԿԱ/. Կոնվերս Բանկն ամփոփել է MC Woman’sCard քարտապանների համար արշավի արդյունքները՝ հաղթողներին հանձնելով արժեքավոր մրցանակներ, հաղորդում է Կոնվերս Բանկի մամուլի ծառայությունը:

Արշավին մասնակցել են Բանկի Մոբայլ հավելվածի օգտատեր, Mastercard Woman’sCard բոլոր քարտապանները: Հաղթողները որոշվել են պատահականության սկզբունքով և կազմակերպված միջոցառման ժամանակ ստացել մրցանակները՝ Միջերկրական ծովով ճամփորդության ուղեգիր երկու անձի համար, 2 Apple watches Ultra Series, 3 Fujifilm Instax Mini 11, 3 Xiaomi power bank, 5 Xiaomi LED makeup mirror:

Конверс
Конверс

«Ինձ հաջողակ եմ համարում, միշտ դրական եմ տրամադրվում, և հաճախ կյանքը զարմացնում, ուրախացնում է իր անակնկալներով: Կոնվերս Բանկի այս մրցանակը մեծ ոգևորություն պարգևեց: Ո՞վ չի երազում մեկնել ճամփորդության՝ այն էլ անվճար: Այս անգամ բախտն ինձ ժպտաց: Համոզված եմ, որ Կոնվերս Բանկն այուհետ ևս այսպիսի անակնկալներ է մատուցելու հավատարիմ հաճախորդներին»,-իր խոսքում ասել է գլխավոր մրցանակակիր Նարինե Հայրապետյանը:

Բանկում նշվել է, որ հաճախորդների խրախուսման արշավները լինելու են շարունակական՝ ընդգրկելով հաճախորդների հնարավորինս լայն շրջանակ: Դրանցից առաջինի մասին Կոնվերս Բանկը կհայտարարի առաջիկա օրերին: Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post