Յունիբանկը և Mastercard-ը նվիրում են տուրիստական ուղևորություններ Հայաստանում և դեպի Դուբայ

25.05.2023 11:46
Յունիբանկը և Mastercard-ը նվիրում են տուրիստական ուղևորություններ Հայաստանում և դեպի Դուբայ

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի./ԱՌԿԱ/./ Յունիբանկը և Mastercard-ը իրականացնում են համատեղ արշավ, որի շրջանակում նոր քարտապանները կարող են շահել տուրիստական ուղևորություններ, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը:

«Վայելիր ամառը Յունիբանկի և Mastercard-ի հետ» արշավի ընթացքում՝  որպես ամսական մրցանակ կխաղարկվեն 2 երկօրյա ուղևորություն Հայաստանում երկու հոգու համար, իսկ գլխավոր մրցանակը կլինի 7-օրյա ուղևորությունը Դուբայ երկու հոգու համար:

«Վայելիր ամառը Յունիբանկի և Mastercard-ի հետ» արշավին կարող են մասնակցել այս տարվա մայիսից մինչև հուլիսը ներառյալ Յունիբանկում Mastercard տեսակի քարտ ձևակերպած և արշավի ընթացքում ամսական 30 000 ՀՀ դրամ և ավելի գումարի անկանխիկ գնումներ կամ վճարումներ կատարած անձինք: Գլխավոր մրցանակը կխաղարկվի արշավի ավարտին` նշված ժամանակահատվածում Mastercard տեսակի քարտ ձևակերպած և100 000 ՀՀ դրամ և ավելի գումարի անկանխիկ գնումներ կամ վճարումներ կատարած անձանց միջև: Արշավի մասնակիցների միջև հաղթողներն ընտրվելու են պատահականության սկզբունքով:

Տարեցտարի Հայաստանում անկանխիկ վճարումները գնալով ավելի մեծ մասսայականություն են վայելում։ Ապրանքների և ծառայությունների համար վճարելու այս եղանակը հեշտ է և հարմար: Յունիբանկը կշարունակի խրախուսել հաճախորդներին կատարել անկանխիկ վճարումներ՝ առաջարկելով տարբեր արտոնություններով քարտեր և կատարելագործելով UNIMobile հավելվածը, որը կարելի է ներբեռնել App Store-ից և Google Play-ից։ Mastercard քարտ ձևակերպելու համար անհրաժեշտ է դիմել Յունիբանկի 54 մասնաճյուղերից որևէ մեկը:

«Վայելիր ամառը Յունիբանկի և Mastercard-ի հետ» արշավի կանոններին և պայմաններին ծանոթացեք www.unibank.am կայքում:

Յունիբանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post