ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է պարզեցված ընթացակարգով վարկ փոքր բիզնեսի համար

25.05.2023 19:07
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է պարզեցված ընթացակարգով վարկ փոքր բիզնեսի համար

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի./ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը փոքր բիզնեսի համար նախատեսված վարկային պրոդուկտների շարքը համալրել է նոր վարկատեսակով, որը հասանելի է ձևակերպման համար դրական վարկային պատմության հիման վրա։ Վարկի տարեկան տոկոսադրույքը կկազմի 18% (փաստացի տոկոսադրույք՝ 19,56%), գումարը՝ 100 հազարից մինչև 5 մլն ՀՀ դրամ։ Ծրագրի առաջին փուլում բանկը նախատեսում է ֆինանսավորել հանրապետության ձեռնարկատերերին մինչև 1 մլրդ դրամի չափով, հաղորդում է ՎՏԲ-Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը։

Նոր պրոդուկտից կարող են օգտվել փոքր բիզնեսի ընկերությունները, որոնք գործունեություն են ծավալում մանրածախ առևտրի, արտադրության և ծառայությունների ոլորտներում: Հիմնական պահանջը դրական վարկային պատմությունն է և գործող վարկի առկայությունն այլ բանկում: Միջոցները կարելի է ուղղել ընթացիկ գործունեություն վարելուն, պարտավորությունները մարելուն և այլ բիզնես նպատակների լուծմանը: Վարկը տրամադրվում է 48 ամիս ժամկետով: Վարկի տրամադրման մասին որոշումը կայացվում է 2 ժամվա ընթացքում։                          

«Փոքր բիզնեսը բանկի աշխատանքի ստրատեգիկ ուղղություններից է, և մեզ համար կարևոր է՝ մնալ վստահելի ֆինանսական գործընկեր այս սեգմենտի հաճախորդների համար: Այդ պատճառով մենք որոշում կայացրեցինք վերջիններիս համար ավելի պարզ ձևակերպմամբ պրոդուկտ մեկնարկել՝ առանց գրավի և լրացուցիչ ֆինանսական վերլուծության։ Կարևոր առավելություն կլինի ձևակերպման արագությունը. որոշումը կայացվում է ընդամենը 2 ժամում։ Ծրագրի սկզբնական փուլում նախատեսում ենք վերջինիս շրջանակներում ապահովել մոտ 1 մլրդ դրամի վարկային պորտֆել»,- մեկնաբանում է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի - Տնօրինության նախագահի ԺՊ Արա Ավագյանը։  

Վարկի պայմանների մասին տեղեկանալ, ինչպես նաև հայտ ներկայացնել կարող եք Բանկի կայքում, կամ հանրապետության տարածքում գտնվող ցանկացած մասնաճյուղում:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post