29.05.2023 18:55
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի./ԱՌԿԱ/. Կրթել սերունդ՝ հանուն ապագայի. արդեն 12 տարի «Այբ» դպրոցը ստեղծում է սովորելու նոր միջավայր։ Ազգային հիմքի վրա մշակվում են կրթական եզակի տեխնոլոգիաներ՝ հայկական կրթության մրցունակությունը բարձրացնելու համար, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։
«Այբ» դպրոցում հավատացած են, որ դպրոցական միջավայրը կրթության անմիջական մասնակիցն է. այստեղ կարևորվում է, որ սերունդը պատասխանատու լինի նաև շրջակա միջավայրի համար։
«Այբ» դպրոցում առաջնային է անդադար զարգացումն ու ծախսերի արդյունավետության բարձրացումը. դպրոցն օգտագործում է «կանաչ» էներգիա։
«Այբ» դպրոցի էներգիայի այլընտրանքային աղբյուր ստեղծելու գործընկերն Ակբա Լիզինգն է։ Արևային կայանը դպրոցը կթոթափի ֆինանսական բեռից, կկրճատի ծախսերը՝ ապահովելով երկարաժամկետ խնայողություններ։
1000-ից ավելի արևային վահանակներով 400 կՎտ հզորությամբ կայանը ապահովում է «Այբ» դպրոցի այլընտրանքային վերականգնողական էներգիան։
«Առաջին կայանը բավականին փոքր էր, և կառուցել էինք փորձնական, որպեսզի հասկանանք՝ որքանով այդ ամենը արդյունավետ կլինի։ Երբ որ տեսանք մեր առաջին կայանի արդյունավետությունը, հասկացանք, որ պետք է միանգամից գնալ ու մեծացնել հնարավորությունները։ Մտածում էինք փուլային տարբերակի մասին, բայց երբ հաշվարկ արեցինք ու մեր գործընկերոջ` Ակբա Լիզինգի հետ այդ գործընթացով անցանք, հասկացանք, որ դրամական հոսքերի տեսանկյունից որևէ տարբերություն չի լինելու, բայց 5 տարի հետո կունենանք ամբողջությամբ ինքնաբավ համակարգ։ Սխալ կլիներ չօգտագործել այդ տարբերակը»,- նշում է «Այբ» դպրոցի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանը։
«Այբ» դպրոցը կարևորում է «կանաչ» էներգիայի մասսայականացումն ու ներդրումները երկրի էներգետիկ կայունության գործում։
Ակբա Լիզինգի 100% բաժնետերը Ակբա բանկն է:
Մանրամասն՝ տեսանյութում։ Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: