Հայաստանում ապրիլին 12–ամսյա գնաճը կազմել է 1,3%, մեկ ամսում գրանցվել է 1,8%–ի գնանկում

05.06.2023 13:45
Հայաստանում ապրիլին 12–ամսյա գնաճը կազմել է 1,3%, մեկ ամսում գրանցվել է 1,8%–ի գնանկում

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի./ԱՌԿԱ/. Հայաստանի սպառողական շուկայում 12–ամսյա գնաճը 2023թ.–ի մայիսին, 2022թ.–ի մայիսի համեմատ, կազմել է 1,3%, նշվում է ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի հաշվետվության մեջ։

ԱՎԿ–ի տվյալներով, ընթացիկ տարվա մայիսին, նույն տարվա ապրիլի համեմատ, երկրում գրանցվել է 1,8%–ի գնանկում։

Միաժամանակ 2023թ.–ի հունվար–մայիսին, 2022թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, գները բարձրացել են 5,2%–ով։ Հայաստանի տնտեսական աճը 2023թ.–ի պետբյուջեում նախատեսված է 7%–ի սահմանում, գնաճն ամրագրված է 4%–ի սահմանում (±1,5%)։ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը, նախնական տվյալներով, 2023թ.–ի հունվար–ապրիլին գրանցել է 12,2%–ի աճ` 2022թ.–ի հունվար–ապրիլի համեմատ։ ԿԲ–ի մարտի կանխատեսման համաձայն, Հայաստանի տնտեսությունն ընթացիկ տարում կավելանա 5,8%–ով, իսկ 12–ամսյա գնաճն աստիճանաբար կդանդաղի և 2023թ.–ի երկրորդ կեսին կկայունանա 4% թիրախային ցուցանիշի սահմանում։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post