Հայաստանի 2023թ․–ի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը

22.01.2024 15:33
Հայաստանի 2023թ․–ի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի․/ԱՌԿԱ/․ «ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում թշէ Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի վարկանիշը՝ 2023 թվականի արդյունքներով։

Հայաստանի բանկային համակարգի զուտ շահույթը 2023 թվականի վերջին կազմել է 229,8 մլրդ դրամ՝ 2022 թվականի 253․6 մլրդ դրամի դիմաց։ Նշենք, որ Հայաստանում գործող 18 բանկերից շահույթով է գործել բանկ։

«ԱՌԿԱ» գործակալության վարկանիշային աղյուսակի համաձայն՝ շահույթով առաջատարների հնգյակում են Արդշինբանկը, Ամերիաբանկը, Ակբա Բանկը, Ինեկոբանկը և  Այ Դի բանկը: Առաջին հնգյակին բաժին է ընկնում բանկային ամբողջ շահույթի 78%-ը կամ մոտ 179,4 մլրդ դրամը։

 «ԱՌԿԱ» գործակալության տվյալներով՝ Արդշինբանկը 2023 թվականի գործառնական արդյունքների հիման վրա դարձել է երկրի ամենաշահութաբեր բանկը՝ պահպանելով 2022 թվականին ձեռք բերված առաջատարի դիրքերը։ Բանկի զուտ շահույթը կազմել է 62,7 մլրդ դրամ՝ 2022 թվականին ստացված 62,2 մլրդ դրամ շահույթի դիմաց (աճը՝ 0․7%)։

Երկրորդ տեղում է Ամերիաբանկը՝ 46,1 մլրդ դրամ շահույթով՝ 2022 թվականի 44,3 մլրդ դրամի համեմատ (աճը՝ 4%)։

Երրորդը Ակբա բանկն է, որը 2023 թվականին ստացել է 28,6 մլրդ դրամի շահույթ՝ 2022 թվականի 22,6 մլրդ դրամի համեմատ (աճը՝ 26․6%)։

Չորրորդ տեղում Ինեկոբանկն է՝ 26,5 մլրդ դրամ շահույթով՝ 23,6 մլրդ դրամի համեմատ (աճը՝ 11,9%)։

Լավագույն հնգյակը եզրափակում է Այ Դի Բանկը։ Նրա շահույթը նշված ժամանակահատվածում կազմել է 15,6 մլրդ դրամ՝ 2022 թվականի 13,5 մլրդ դրամ շահույթի համեմատ (շահույթի աճ՝ 15,7%)։

Բանկերի շահութաբերության վարկանիշը կազմելու համար «ԱՌԿԱ» գործակալության աղբյուրն է «Հայաստանի բանկերը» տեղեկագիրը, որը կազմվել է հայկական բանկերի հաշվետվությունների հիման վրա, որոնք հրապարակվում են ՖՀՄՍ միջազգային ստանդարտներին համապատասխան։

Այս տեղեկագիրը և գործակալության այլ տեղեկատվական պրոդուկտները ձեռք բերելու համար խնդրում ենք դիմել մարքեթինգի բաժին (էլ. փոստ՝ [email protected]):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post