ՌԲԿ–ն հայտնել է, որ Հայաստանի գրեթե բոլոր բանկերը կդադարեն սպասարկել «МИР» քարտերը․ «ԱՌԿԱ»–ն դիմել է ԿԲ մեկնաբանության համար

19.03.2024 13:09
ՌԲԿ–ն հայտնել է, որ Հայաստանի գրեթե բոլոր բանկերը կդադարեն սպասարկել «МИР» քարտերը․ «ԱՌԿԱ»–ն դիմել է ԿԲ մեկնաբանության համար

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի․/ԱՌԿԱ/․ ՌԲԿ-ն այսօր հայտնել է, որ 2024 թվականի մարտի 30-ից «МИР» ռուսական վճարային համակարգի քարտերը կդադարեն աշխատել Հայաստանի բանկերի մեծ մասի բանկոմատներում և POS տերմինալներում, բացառությամբ ՎՏԲ–Հայաստան Բանկի ենթակառուցվածքի (ռուսական ՎՏԲ-ի «դուստրը»), հաղորդում է «ԱՌԿԱ» գործակալությունը:

Երկրի բանկերի մեծ մասում «МИР» քարտերի աշխատանքի դադարեցման մասին է հայտնում նաև ՌԲԿ–ի աղբյուրը ռուսական վճարային շուկայում։ Վճարային քարտերի ազգային համակարգի (НСПК) ներկայացուցիչը նշել է, որ «МИР» վճարային համակարգն իր կողմից չի սահմանափակում արտասահմանյան գործընկերների հետ աշխատանքը։ Սակայն այլ պետությունների բանկերն ինքնուրույն են կայացնում իրենց սարքերի ցանցում «МИР» քարտերիկ ընդունման մասին որոշումը։ «ԱՌԿԱ» գործակալությունը մեկնաբանության համար դիմել է  ՀՀ կենտրոնական բանկ և Armenian Card վճարային համակարգ։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post