Կոնվերս Բանկը՝ Leasing Expo-ի մասնակից

12.04.2024 10:05
Կոնվերս Բանկը՝ Leasing Expo-ի մասնակից

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Կոնվերս Բանկ՝ իր Converse Leasing պրոդուկտով կմասնակցի Leasing Expo ամենամյա ցուցահանդեսին: Բանկի տաղավարի այցելուները կկարողանան ծանոթանալ բիզնեսի ֆինանսավորման առաջարկներին, ստանալ բարձրակարգ խորհրդատվություն, անհրաժեշտության դեպքում նաև՝ լրացնել ֆինանսավորման հայտ, հաղորդում է Կոնվերս Բանկի մամուլի ծառայությունը։

«Ինչպես և նախորդ Leasing Expo-յում, մեր տաղավարը առանձնանալու է յուրահատուկ մթնոլորտով ու ջերմությամբ: Ցուցահանդեսին ներկայանալու ենք ոչ միայն Converse Leasing պրոդուկտով, այլև լիզինգի ֆինանսավորման այլ հնարավորություններով: Մենք պատրաստ ենք լսել յուրաքանչյուրին, ընտրել կոնկրետ բիզնեսի առջև ծառացած խնդիրների լուծման լավագույն գործիքը և հաճախորդի հետ անցնել կայացման ու զարգացման ողջ ճանապարհը»,- ասել են Կոնվերս Բանկում:

Հավելվել է, որ Converse Leasing-ի շնորհիվ զգալիորեն ընդլայնվել են ընկերությունների՝ տեխնիկական վերազինման, նոր սարքավորումներով ու դրանց բաղկացուցիչ մասերով համալրման հնարավորությունները:

Հաշվի առնելով ֆինանսական հոսքերի արժույթը, կարիքները, հնարավորություններն ու ցանկությունները՝ լիզինգի ֆինանսավորում կարելի է ստանալ երեք արժույթով՝ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար և Եվրո: Լիզինգի առավելագույն գումարը 1 մլրդ ՀՀ դրամն է կամ համարժեք արտարժույթը, մարման առավելագույն ժամկետը՝ 84 ամիսը: Հայտի ուսումնասիրման, լիզինգի վերջնական վճար, լիզինգի վաղաժամ մարման վճար չի պահանջվում:

Ցուցահանդեսի ժամանակ Կոնվերս Բանկի տաղավարի այցելուները հնարավորություն կունենան նաև ծանոթանալ ծանոթանալ Արտադրողականության խթանման նպատակային ծրագրի շրջանակում ֆինանսավորման մանրամասներին և սուբսիդավորման հնարավորություններին, ինչպես նաև Բանկի այլ բիզնես առաջարկների:

Converse Leasing-ի մանրամասներն՝ այստեղ, հեռախոսահամար՝ 010-511-211

Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post