Մեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը

20.05.2024 21:01
Մեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի․/ԱՌԿԱ/․ Ակբա բանկը և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը մեկնարկում են «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։

Հայտարարված մրցույթի շրջանակում հաղթող ճանաչված կազմակերպությունները, ֆերմերներն ու գյուղատնտեսները կկարողանան Ակբա բանկի և NABU հայաստանյան մասնաճյուղի համատեղ ֆինանսական և տեխնիկական աջակցության միջոցով ստանալ օրգանական սնունդ արտադրողի հավաստագրում և անհամեմատ մեծացնել արտադրանքի արտահանման հեռանկարները:

 «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» ծրագրի 2024-2025թթ. մրցույթին մասնակցելու համար հետաքրքրված տնտեսվարողները կարող են մինչև սույն թվականի հունիսի 10-ը ներառյալ լրացնել դիմում-հայտը

Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (+374) 44 599949  հեռախոսահամարին:

Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացումը խթանելու և ոլորտի արտադրողներին օժանդակելու նպատակով 2015թ.-ից մեկնարկել է Ակբա բանկի և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի համատեղ «Օրգանական գյուղատնտեսական զարգացման» անվճար ծրագիրը:


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post