Չաշխատող վարկերի մասնաբաժինը Հայաստանի ֆինանսական համակարգում մարտին նվազել է մինչև 1,2% բանկերից մեկում խոշոր դուրսգրման պատճառով․ ՀԲ

23.05.2024 13:21
Չաշխատող վարկերի մասնաբաժինը Հայաստանի ֆինանսական համակարգում մարտին նվազել է մինչև 1,2% բանկերից մեկում խոշոր դուրսգրման պատճառով․ ՀԲ

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի․/ԱՌԿԱ/․ Չաշխատող վարկերի ցուցանիշը փետրվարին 2,5%-ից նվազել է մինչև 1,2% մարտին, ինչըը պայմանավորված է բանկերից մեկում չաշխատող վարկերի զգալի դուրսգրմամբ, ասվում է Համաշխարհային բանկի «Armenia Monthly Economic Update – May 2024» զեկույցում։

 «Հայաստանի ֆինանսական համակարգը առողջ է՝ չաշխատող վարկերի ընդհանուր մասնաբաժնի կրճատմամբ», - նշվում է ուսումնասիրության մեջ։

Ակտիվների վերադարձելիությունը (ROA) մարտին փոքր-ինչ աճել է՝ մինչև 4,2 տոկոս: Կապիտալի համարժեքության գործակիցը (CAR) նույնպես փոքր-ինչ աճել է՝ փետրվարի 19,2%-ից մինչև 19,7% 2024 թվականի մարտին։

Ավանդները նույնպես աճել են 0,6%-ով, ինչը հիմնականում պայմանավորված է տեղական արժույթով արտահայտված ավանդների 0,8%-անոց աճով:

Վարկերը նվազել են 0,7%-ով արտարժույթով արտահայտված վարկերի 2,7%–անոց անկման պատճառով:

«Արդյունքում վարկերի դոլարացման գործակիցը 2023 թվականի մարտի 36,6%-ից նվազել է  34%-ի 2024 թվականի մարտին»,- ասվում է ուսումնասիրության մեջ։


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post