31.05.2024 18:34
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի․/ԱՌԿԱ/․ ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆիզիկական անձ հաճախորդները հունիսի 1-ից կարող են երեխայի անունով ներդնել ավանդ ՀՀ դրամով, որը նրան հասանելի կլինի 18 տարեկանից, հաղորդու է ՎՏԲ–Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը։
Ավանդը կարող է ներդրվել երեխայի օրինական ներկայացուցիչների՝ ծնողների և խնամակալների, ինչպես նաև մտերիմ հարազատների կողմից: Ավանդը հասանելի է 50 հազարից մինչև 50 միլիոն ՀՀ դրամ՝ 2-ից 18 տարի ժամկետով։ Առաջին 3 տարիներին ներդրված միջոցների համար տարեկան տոկոսադրույքը կկազմի 9% (տարեկան եկամտաբերություն՝ 8,99%)։ Այնուհետև, յուրաքանչյուր 3 տարին մեկ այն կվերանայվի բանկի կողմից՝ գործող վերաֆինանսավորման տոկոսադրույքին և երկրի շուկայի կառուցվածքին համապատասխան:
Ավանդը կարելի է համալրել ցանկացած գումարով։ Տոկոսները վճարվում են տարեկան կապիտալացմամբ, ինչն ապահովում է առավելագույն շահութաբերություն, կամ հաշվին մուտքագրմամբ: Հունիսի 1-ից մինչև հունիսի 15-ը «Մանկություն» ավանդ ձևակերպող ավանդատուները բանկի կողմից կստանան նվեր-տոմս: Ավանդ բացելու համար անհրաժեշտ է տրամադրել երեխայի անձնագիրը և ծննդյան վկայականը, ում անունով բացվում է ավանդը:
«Մանկական ավանդը՝ երեխայի ապագայի համար գումար խնայելու ևս մեկ հնարավորություն է: Ապագայում այն կդառնա մեկնարկային ֆինանսական աջակցություն այնպիսի կարևոր նպատակների իրականացման համար, ինչպիսիք են կրթության համար վճարելը կամ տուն գնելը: Օրինակ, եթե երեխայի ծննդյան պահին ներդնել 100 հազար ՀՀ դրամ ավանդ՝ տարեկան 9% տոկոսադրույքով և յուրաքանչյուր ամիս այն համալրել 10 հազար ՀՀ դրամով՝ տոկոսների տարեկան կապիտալացմամբ, ապա ամբողջ ժամանակահատվածի ընթացքում տոկոսադրույքի անփոփոխ մնալու դեպքում՝ մինչև երեխայի չափահաս դառնալն ավանդի գումարը կկազմի 5,1 մլն ՀՀ դրամ»,- նշում է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի - Տնօրինության նախագահի տեղակալ Տարաս Կլադչենկոն։
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդներին ավանդների ձևակերպումը հասանելի է հեռահար ուղիներով, Վիդեո բանկինգ ծառայության միջոցով և մասնաճյուղերում: Ավանդները հնարավոր է համալրել Բանկի թվային ծառայությունների, TelCell և EasyPay վճարային տերմինալների միջոցով, ինչպես նաև Հայփոստի փոստային բաժանմունքներում։
Ֆիզիկական անձանց ավանդները երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից, սահմանաչափերը որոշվում են՝ կախված ներդրված միջոցների գումարից: Ավանդի տոկոսագումարից գանձվող եկամտահարկը կազմում է տարեկան 10%:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: