Հայաստանի անշարժ գույքի շուկայում գների պոտենցիալ «գերտաքացումը» կարող է կազմել 30%. ԿԲ նախագահ

04.06.2024 12:47
Հայաստանի անշարժ գույքի շուկայում գների պոտենցիալ «գերտաքացումը» կարող է կազմել 30%. ԿԲ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի անշարժ գույքի շուկայում գների պոտենցիալ «գերտաքացումը» վատ սցենարի դեպքում կարոդ է կազմել մինչև 30%, հայտարարեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։  

«Այդ պատճառով մենք մեր գործողություններում և քաղաքականության մեջ փորձում ենք հաշվի առնել դա», – ասաց նա նախօրեին ասուլիսի ժամանակ՝ ներկայացնելով ֆինանսական կայունության 2023թ․–ի հաշվետվությունը։

Պատասխանելով այն հարցին, թե կոնկրետ ինչ հետևանքների կարող է հանգեցնել նման «գերտաքացումը՝ Գալստյանը նշեց, որ եթե լինի շատ վատ սցենար, զարգացումները կարող են լինեն բավականին տհաճ։

«Եթե ունեք բնակարան, որն արժե «X», նրա գինը կարող է դառնալ «X մինուս 30%»՝ իր բոլոր հետևանքներով», – ասաց նա՝ ավելացնելով, որ այս դեպքում հարցեր են առաջանում՝ կապված հիփոթեքի մարման, սպառման կառուցվածքի հետ։

Սակայն, ինչպես նշեց ԿԲ նախագահը, այս պահին խոսքը որոշակի ռիսկերի մասին է ֆինանսական կայունության, ոչ թե տնային տնտեսությունների կամ բիզնեսների համար։

Նա նաև ավելացրեց, որ շուկայի հագեցվածության մակարդակը բավականին բարձր է, և այս պահին փորձագիտական շրջանակները կարող են ահազանգել, որ շուկան գտնվում է շատ բարձր անորոշության կետում։

Ընթացիկ տարվա փետրվարի սկզբին ԿԲ փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը հայտարարել է, որ Հայաստանում հիփոթեքային վարկերն առաջին անգամ հասել են սպառողական վարկերի ծավալին՝ գերազանցելով 1 տրիլիոն դրամը։


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post