Առաջին անգամ հասանելի են ակնթարթային փոխանցումներ СБП-ի միջոցով Ռուսաստանի 190 բանկերից Հայաստան

10.06.2024 17:43
Առաջին անգամ հասանելի են ակնթարթային փոխանցումներ СБП-ի միջոցով Ռուսաստանի 190 բանկերից Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի․/ԱՌԿԱ/․ Առաջին անգամ Հայաստանում հնարավոր է СБП-ի միջոցով ստանալ ակնթարթային փոխանցումներ easywallet-ի հաշվին ռուսական 190 բանկերից՝ Տինկոֆֆից, Սբերբանկից, ՎՏԲ բանկից, Գազպրոմբանկից, Ալֆա-Բանկից և այլն, նշվում է «Իզի Փեյ» ՍՊԸ–ի մամուլի հաղորդագրության մեջ։ 

 Փոխանցումները կատարվում են 0% միջնորդավճարով։ 

Ռուսական բանկերից գումար ստանալու համար easywallet-ի օգտատերը պետք է մուտք գործի իր easywallet հաշիվ, սեղմի «Հաշվի համալրում» (+) կոճակը հավելվածի գլխավոր էջում, ընտրի СБП, ապա մուտքագրի անհրաժեշտ գումարի չափը և սեղմի «Համալրել», իսկ վերջում ընտրի հարցման հղումով СБП օգտատիրոջ հետ կիսվելու եղանակներից մեկը։ 

Այս քայլերի արդյունքում СБП օգտատերը կստանա հարցումը։ Անցնելով հղումով՝ նա կկարողանա ընտրել իր բանկը տրված ցանկից և կատարել փոխանցումը բանկային հավելվածի միջոցով։ 

Իսկ easywallet-ի օգտատերը անմիջապես կտեսնի փոխանցված գումարն իր հաշվին և կկարողանա այն փոխանցել իր քարտին կամ օգտագործել հենց հավելվածում՝ վճարելով 1000+ վճարատեսակների համար։ 

Ռուսական 190 բանկերից փոխանցումներ ստանալու համար անհրաժեշտ է ներբեռնել easywallet, գրանցվել և նույնականանալ, կցել բանկային քարտ կամ բացել անվճար բանկային հաշիվ հենց հավելվածում։ 

Փոխանցումներն իրականացվում են «Մոնետա» ոչ բանկային վարկային կազմակերպություն ՍՊԸ-ի հետ համագործակցության շրջանակներում։ «Իզի Փեյ» ՍՊԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post