Բորսաները, բանկերն ու վճարային համակարգերն ամբողջ աշխարհում բախվել են խնդիրների հետ Windows–ի գլոբալ խափանման պատճառով

19.07.2024 13:20
Բորսաները, բանկերն ու վճարային համակարգերն ամբողջ աշխարհում բախվել են խնդիրների հետ Windows–ի գլոբալ խափանման պատճառով

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի/ԱՌԿԱ/ Լոնդոնի ֆոնդային բորսան հայտնել է գործառնական խնդիրների մասին գլոբալ խափանումների ֆոնին: Այս մասին, ինչպես հայտնում է ՌԲԿ-ն, նշվում է բորսայի կայքում։

Չի բացվում նաև աշխարհի խոշորագույն ապահովագրական ընկերության՝ UnitedHealth Group-ի կայքը։

Ըստ Downdetector կայքի՝ օգտատերերը հայտնում են Lloyds Bank-ի և Visa և Mastercard վճարային համակարգերի հետ կապված խնդիրների մասին։

Ամբողջ աշխարհում գրանցվում են խափանումներ Windows համակարգով աշխատանող սարքերի հետ։ Ըստ Register-ի, դա պայմանավորված է CrowdStrike տեղեկատվական անվտանգության լուծումների մատակարարի թարմացման սխալով: Օգտատերերը բողոքում են, որ Windows 10 օպերացիոն համակարգով աշխատող սարքերում «մահվան կապույտ էկրան է» հայտնվել։

Windows-ի հետ կապված խնդիրների մասին հայտնում են նաև որոշ երկրների օդանավակայաններ, ավիաընկերություններ և հեռուստատեսային հեռարձակողներ։


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post