Յունիբանկն ու Visa-ն նվիրում են ուղևորություն Թունիս երկու անձի համար

25.07.2024 19:48
Յունիբանկն ու Visa-ն նվիրում են ուղևորություն Թունիս երկու անձի համար

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Յունիբանկը և Visa-ն իրականացնում են նոր համատեղ արշավ, որի շրջանակում բանկի  քարտապանների միջև կխաղարկվեն արժեքավոր նվերներ: Արշավի գլխավոր մրցանակն է 7-օրյա ուղևորություն Թունիս երկու անձի համար, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը։

Արշավին կարող են մասնակցել մինչև սեպտեմբերի 30-ը յուրաքանչյուր ամիս Յունիբանկի քարտով` Visa Direct-ի միջոցով արտասահմանյան բանկերի կողմից թողարկված Visa քարտերին 100 ԱՄՆ դոլար կամ եվրո և ավելի գումարի փոխանցումներ կատարած հաճախորդները: Նշված գումարի Visa Direct փոխանցումներ կատարած քարտապանների միջև պատահականության սկզբունքով ամսական կընտրվեն երեք մասնակիցներ, որոնց կհանձնվեն նվերներ: Արշավի ընթացքում 1 000 ԱՄՆ դոլար կամ եվրո և ավելի գումարի Visa Direct փոխանցումներ կատարած քարտապանների միջև պատահականության սկզբունքով կընտրվի մեկ մասնակից, ում կտրամադրվի գլխավոր մրցանակը՝ ուղևորություն Թունիս: 

Visa Direct փոխանցումները հասանելի են Յունիբանկի մոբայլ հավելվածում՝ UNIMobile-ում: Visa Direct-ի միջոցով հաշված րոպեների ընթացքում կարելի է կատարել փոխանցումներ արտասահմանյան բանկերի կողմից թողարկված Visa քարտերին: Փոխանցումը կատարելու համար անհրաժեշտ է նշել միայն ստացողի անուն, ազգանունը և քարտի համարը:

UNIMobile հավելվածը կարելի է ներբեռնել App Store-ից և Google Play-ից։

Արշավի կանոններին և պայմաններին ծանոթացեք www.unibank.am կայքում:


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post