ՀՀ ԿԲ–ն տարեսկզբից 5–րդ անգամ նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ մինչև 7,75%

30.07.2024 15:48
ՀՀ ԿԲ–ն տարեսկզբից 5–րդ անգամ նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ մինչև 7,75%

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի․/ԱՌԿԱ/․ ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը հուլիսի 30-ի նիստում իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 7,75%, հայտնում է ԿԲ մամուլի ծառայությունը։

Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ իջեցվել է նաև լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` մինչև 9,25%, իսկ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 6,25%:

Սա վերաֆինանսավորման տոկոսադրույքի 10-րդ անընդմեջ նվազումն է նախորդ տարվա հունիսից և հինգերորդը՝ այս տարվա սկզբից։ Այսպես, 2023 թվականի հունիսի 13-ին Կենտրոնական բանկը տոկոսադրույքը սահմանել է 10,5 տոկոս՝ նվազեցնելով 0,25 տոկոսային կետով, օգոստոսի 1-ին իջեցվել է մինչև 10,25 տոկոս, սեպտեմբերի 12-ին՝ մինչև 9,75 տոկոս, հոկտեմբերի 31-ին՝ մինչև 9,5 տոկոս, դեկտեմբերի 12-ին` մինչև 9,25%, 2024թ. հունվարի 30-ին` մինչև 8,75%, մարտի 12-ին` մինչև 8,5%, ապրիլի 30-ին` մինչև 8,25%, և հունիսի 11-ին` մինչև 8%:


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post