Ակբա բանկը խթանում է Հայաստանում էներգաարդյունավետության զարգացումը (ՎԻԴԵՈ)

31.07.2024 10:13
Ակբա բանկը խթանում է Հայաստանում էներգաարդյունավետության զարգացումը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Ակբա բանկը «Գերմանական խնայողական բանկերի միջազգային համագործակցության միավորման» կողմից Իջևանում կազմակերպված էներգաարդյունավետության էքսպոյի շրջանակում բիզնեսներին և անհատներին ներկայացրել է էներգաարդյունավետ  ու էներգախնայող արտադրանքների ֆինանսավորման ճկուն տարբերակներ, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։

Էներգաարդյունավետության էքսպոյի շրջանակում ներկայացվել են հայկական արտադրության ջրատաքացուցիչներ, հոսանքով  աշխատող կաթսաներ, տաք  հատակներ ու արևային այլ էներգաարդյունավետ ու «կանաչ» արտադրանքներ։

 «Ուրախ  ենք, որ Ակբա բանկը միացել է այս միջոցառմանը։ Հայաստանն այնքան արև ունի, որ առաջիկա տարիներին կարող է լուրջ առաջընթաց գրանցել «կանաչ» էներգիայի արտադրության ոլորտում։ Այդ ճանապարհին Ակբա բանկը կանգնած  է  բնակիչների կողքին՝  առաջարկելով ֆինանսական  հետաքրքիր  լուծումներ,  որպեսզի  մարդիկ կարողանան  օգտվել «կանաչ» տեխնոլոգիաների  առավելություններից»,- նշել է «Գերմանական խնայողական բանկերի միջազգային համագործակցության միավորման» հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Էրիկ Բյոտտխերը։

Այս տարի  Ակբա բանկը Euromoney ֆինանսական պարբերականի  կողմից ESG (բնապահպանական, սոցիալական և կառավարում) չափանիշներով Հայաստանում ճանաչվել է լավագույնը՝ հաշվի առնելով ESG շրջանակում բանկի վարկային պորտֆելի կայուն աճն ու վերջինիս աճող մասնաբաժինը։ Հաշվի առնելով միջազգային լավագույն փորձը, Ակբան մշակել և շուտով ներդնելու է նաև «կանաչ» վարկերի տրամադրման սեփական ընթացակարգերը, որոնց միջոցով սահմանվելու են «կանաչ» վարկերի չափանիշներն  ու  CO2-ի արտանետման հաշվարկման մեխանիզմները։

Մանրամասն՝ տեսանյութում։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post