09.08.2024 14:07
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի առևտրային բանկերի ավանդների ծավալը 2024 թվականի հունիսի վերջին կազմել է 5,798,480 մլն դրամ՝ մայիսի 5,861,999 մլն դրամի դիմաց։ Այս մասին են վկայում հանրապետության Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալները։
Ընդ որում, ոչ ռեզիդենտների ավանդների ծավալը հունիսին կազմել է 1,38 տրլն. դրամ՝ մայիսին գրանցված 1,44 տրլն դրամի համեմատ, իսկ ռեզիդենտների ավանդների ծավալը՝ 4,42 տրլն դրամ՝ մայիսին գրանցված 4,41 տրլն դրամի համեմատ։
Հաշվետվության մեջ նշվում է, որ հունիսի վերջի ոչ ռեզիդենտների ավանդների ցուցանիշը ներառում է ոչ ռեզիդենտ կազմակերպությունների, տնային տնտեսությունների, շահույթ չհետապնդող կազմակերպությունների, ինչպես նաև ոչ բանկային ֆինանսական հաստատությունների ցպահանջ ավանդները (այդ թվում՝ հաշիվները) և ժամկետային ավանդները։
2,67 տրլն դրամ ծավալով ռեզիդենտների դրամային ավանդների կառուցվածքում (մայիսին` 2,66 տրլն դրամ) ցպահանջ ավանդները (այդ թվում՝ հաշիվները) հունիսի վերջին կազմել են 1,23 տրլն դրամ (մայիսին` 1,24 տրլն դրամ), իսկ ժամկետային ավանդները` 1,44 տրլն դրամ (մայիսին` 1,42 տրլն դրամ):
1,75 տրլն դրամ ծավալով արտարժութային ավանդներից (մայիսին` 1,76 տրլն դրամ) ցպահանջ ավանդները (այդ թվում՝ հաշիվները) հունիսին կազմել են 884,2 մլրդ դրամ (մայիսին` 891,1 մլրդ դրամ), իսկ ժամկետային ավանդները` 868,9 մլրդ դրամ (մայիսին` 865,4 մլրդ դրամ):
Հայաստանի բանկերում բնակչությունից ներգրավված ավանդների մնացորդը 2024 թվականի հունիսի վերջին կազմել է 2,627,248 մլն դրամ, որը 17,136 մլն դրամով կամ 0,7%-ով ավելի է նախորդ ամսվա ցուցանիշից և 331,917 մլն դրամով կամ 14.5%-ով ավելի, քան 2023թ․–ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։
Հունիսին առևտրային բանկերի ավանդների գծով գործարքների տոկոսադրույքը կազմել է 8,25% (մայիսին` 8,43%) ($1 - 388,49 դրամ)։
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: