13.08.2024 11:44
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը իջեցրել է Իսրայելի երկարաժամկետ արտարժույթով թողարկողի դեֆոլտի վարկանիշը A+-ից մինչև A մակարդակ: Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է գործակալության կայքում։
«Վարկանիշի՝ մինչև А մակարդակի իջեցումն արտացոլում է Գազայում շարունակվող պատերազմը, աշխարհաքաղաքական բարձր ռիսկերը և մի քանի ճակատներում ռազմական գործողությունների ազդեցությունը», - ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ կանխատեսումը մնացել է բացասական։
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: