Շրջանառության մեջ են դրվել 5000 դրամ և 10000 դրամ անվանական արժեքով 2024 թ. թողարկման թղթադրամներ (ՖՈՏՈ)

15.08.2024 12:04
Շրջանառության մեջ են դրվել 5000 դրամ և 10000 դրամ անվանական արժեքով 2024 թ. թողարկման թղթադրամներ (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ 2024 թ․ օգոստոսի 15-ից շրջանառության մեջ են դրվում 5000 դրամ և 10000 դրամ անվանական արժեքով 2024 թ. թողարկման ՀՀ թղթադրամները, որոնք ՀՀ տարածքում հանդիսանում են օրինական վճարամիջոց և ենթակա են անվերապահ ընդունման իրենց անվանական արժեքով առանց ժամկետային սահմանափակումների, հայտնում է ՀՀ ԿԲ–ն։

2024 թ. թողարկման 5000 դրամ և 10000 դրամ անվանական արժեքով թղթադրամների վրա կատարված փոփոխությունները 2018 թ. թողարկման նույն անվանական արժեքի թղթադրամների համեմատ հետևյալն են.

Թղթադրամների դիմերեսներին.

  • Վերևի աջ անկյունում՝ թղթադրամների թողարկման տարեթիվը` «2024»
  • ՀՀ կենտրոնական բանկի նախագահի և ՀՀ ֆինանսների նախարարի ստորագրությունները

Թղթադրամների դարձերեսներին.

  • Ներքևի ձախ անկյունում անվանական արժեքն արտահայտող թվանշանները տպագրված են օպտիկապես փոփոխական ներկով:

1999-2018 թթ. թողարկման 5000 դրամ և 2003-2018 թթ. թողարկման 10000 դրամ անվանական արժեքով ՀՀ թղթադրամները մնում են շրջանառության մեջ առանց սահմանափակումների և շրջանառության պայմանների փոփոխության:


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post