16.08.2024 14:05
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Չինական ինտերնետ հսկա Alibaba Group Holding Ltd.–ում առաջին ֆինանսական եռամսյակում կրճատվել է զուտ շահույթը, հասույթն ավելացել է , մինչդեռ երկու ցուցանիշներն էլ ավելի վատն էին վերլուծաբանների սպասումներից, հայտնում է Finmarket-ը։
Ինչպես նշվում է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ, հունիսի 30-ին ավարտված եռամսյակի արդյունքում զուտ շահույթը նվազել է 29%-ով և կազմել 24,27 մլրդ յուան (3,34 մլրդ դոլար) կամ 9,89 յուան մեկ ADS-ի դիմաց՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 34,3 մլրդ յուանի կամ մեկ ADS-ի դիմաց 13,3 յուանի համեմատ։
Alibaba-ի եռամսյակային հասույթն աճել է 4%-ով՝ հասնելով 243,2 մլրդ յուանի։
FactSet-ի կողմից հարցված վերլուծաբանները միջինում ակնկալում էին, որ ընկերության զուտ եկամուտը կկազմի 28,31 միլիարդ յուան՝ 247,54 միլիարդ յուան հասույթով:
Taobao-ի և Tmall Group-ի խոշորագույն ստորաբաժանման հասույթը, որոնք միավորում են էլեկտրոնային առևտրի մի շարք հարթակներ, նախորդ եռամսյակում նվազել է 1%-ով և կազմել 113,4 մլրդ յուան։
Alibaba International Digital Commerce Group ստորաբաժանումը, որը ներառում է Lazada-ն, AliExpress-ը, Trendyol-ը և Alibaba.com-ը, հասույթն ավելացրել է 32%-ով, այն կազմել է 29,3 մլրդ յուան:
Alibaba-ի ամպային ծառայություններից ստացված հասույթն աճել է 6%-ով՝ մինչև 26,5 մլրդ յուան, իսկ Cainiao-ի լոգիստիկ ստորաբաժանման հասույթը՝ 16%-ով՝ մինչև 26,8 մլրդ յուան։
Առաջին ֆինանսական եռամսյակում ընկերությունը հետ է գնել սեփական բաժնետոմսերը՝ ընդհանուր 5,8 մլրդ դոլարոի:
Հինգշաբթի Նյու Յորքում նախաշուկայական առևտրի ժամանակ Alibaba-ի ADR-ները նվազել են: Տարեսկզբից դրանց արժեքն աճել է 2,5%-ով։
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: